Նավալնիին տեղափոխել են Գերմանիա
Արխիվ 16-20Ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիին տեղափոխող բժշկական ինքնաթիռն այսօր Օմսկից մեկնել է Բեռլին։ Այս տեղեկությունը հաստատել է օդանավակայանի ղեկավարությունը։
Հիշեցնենք, որ բլոգերի վիճակը կտրուկ վատացել էր երկու օր առաջ, նա վատացել էր Տոմսկ-Մոսկվա չվերթի ինքնաթիռում։ Օդանավը շտապ վայրէջք է կատարել Օմսկում, եւ Նավալնին տեղափոխվել է № 1 շտապ օգնության հիվանդանոց:
Օմսկի բժիշկները ընդդիմադիրի մոտ նյութափոխանակության խանգարումներ են ախտորոշել, նրանց եզրակացությամբ թռիչքի պահին Նավալնիի մոտ արյան մեջ շաքարի մակարդակի կտրուկ անկում է տեղի ունեցել: Բլոգերի հարազատները որոշել են, որ նա պետք է բուժվի արտասահմանում, երեկ վաղ առավոտյան Գերմանիայից բժշկական ինքնաթիռ է ժամանել:

