Նավալնին դեռ կմնա Օմսկի հիվանդանոցում (վիդեո)
Արխիվ 16-20Ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին Օմսկի շտապ օգնության հիվանդանոցից այլ բժշկական հաստատություն չի տեղափոխվի մինչեւ «նրա վիճակի կայունացումը»: Այս մասին քիչ առաջ հայտնել է բուժհաստատության գլխավոր բժիշկ Ալեքսանդր Մուրախովսկին։
Նա հիշեցրել է, որ նյութափոխանակության խախտումը (ընդդիմադիրի նախնական ախտորոշումը) տեղի է ունեցել Նավալնիի մոտ ճնշման կտրուկ փոփոխության պատճառով (օդանավի թռիչքի պահին): Այսինքն կա մեծ ռիսկ, որ նոր թռիչքը ներկա վիճակում հիվանդի առողջության համար լուրջ խնդիրներ կառաջացնի։ Այդ կապակցությամբ Օմսկի եւ Մոսկվայի ռեանիմատոլոգները պնդել են, որ Նավալնին բուժումը շարունակի Օմսկի № 1 շտապ օգնության հիվանդանոցում:
Մուրախովսկին նշել է, որ Օմսկից Նավալնու տեղափոխումից հրաժարվելու մասին ռուս բժիշկների որոշումն ընդունվել է կոնսիլիումի ժամանակ՝ այսօր առավոտյան քաղաք ժամանած գերմանացի բժիշկների մասնակցությամբ:

