Սևանում 100 հատ ձկնից 5-ն է 500 գրամանոց, որ 1 ձկան արժեքը 20 000 դրամ դնենք, ո՞վ կգնի․ ձկնորս

Արխիվ 16-20

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի հետ ունեցած երկխոսությունից հետո Սեւան-Երեւան մայրուղին երկկողմանի փակած ձկնորդները որոշ ժամանակ անց  բացեցին այն։ Մայրուղին փակելու պատճառը ձկնորսությամբ զբաղվելու արգելքն էր։ 

«Սիգը շատ-շատ է, էդ ով որ քնից զարթնում, ասում է՝ Սևանի ավազանում մնացել է 1․5 տոննա սիգ, ուղղակի իր մտքով էդ թիվն է անցել։ Առավոտից երեկո մենք էդ ջրում ենք, գիտենք, որ շատ ձուկ կա»,- լրագրողների հետ զրույցում ասաց ձկնորսներից մեկը։

Հունիսի 18-ի Կառավարության  որոշմամբ թույլատրվել է Սևանա լճում սիգ ձկան փորձարարական որս անել,  բայց  միայն այն դեպքում, երբ ձուկը  500 գրամից ոչ պակաս է կշռում։ 1 կգ-ի համար բնօգտագործման վճար է սահմանվել 65 դրամը։

«Սևանում 500 գրամանոց ձուկ 100 հատից 5-ն է։ Հիմա բռնենք 5 հատ ձուկ, 1 ձկան արժեքը 20 000 դրամ դնենք, ո՞վ կգնի»,- նկատեց նա։

Լրագրողի դիտարկմանը, թե նաև մանր ձուկ է որսվում, մինչդեռ երբ այն մեծանա, ավելի շատ օգուտ կտա, ձկնորսն ասում է, թե «իրենք մանր ձուկ չեն բռնում, դա ինքըստինքյան ընկնում է ցանցի մեջ»։

«Դե որ տենց է, թող մեծն էլ չբռնենք, միլիարդավոր գումարի իկրա է թողնում։ Թող գրանատ բերեն գցեն էս ամբողջ Գեղարքունիք մարզը  վերացնենք, քաշվենք մի կողմ»,-վրդովված ասաց նա։

Բնակիչը հայտնեց նաև, որ  որոշում են կայացրել մայրուղին բացել, որովհետև առաջիկա երեքշաբթի օրը պետք է քննարկում լինի և իրենց հուզող հարցերի պատասխանը ստանան։

https://news.am/arm/news/598086.html?fbclid=IwAR3kRxTkSc-F94ry7xeRv3oeXL6XS-4XZgpgwYFVbOBGhdK5wLN6taQfztU

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում