5 ֆուտբոլիստներ համալրել են «Լոռիի» կազմը
Արխիվ 16-20Վանաձորի «Լոռին» պայմանագրեր է ստորագրել պաշտպաններ Արսեն Եղիազարյանի և Տիմուր Ռոդոսսելսկիի, կիսապաշտպաններ Ալեքսանդր Մորենո Մանուել Վարգասի , Ալմոգ Օհայոն Բեն Դավիդի և Արամ Քոչարյանի հետ։
Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Եղիազարյանը «Լոռի» է տեղափոխվել «Ուրարտուից»։
Տիմուր Ռոդոսսելսկին և իսրայելցի Ալմոգը հանդես են եկել իսրայելական «Հապոել Պետահ Տիկվայում»:
Պանամացի Ալեքսանդր Վարգասի վերջին ակումբը եղել է պերուական «Սանտոսը», իսկ հայ կիսապաշտպան Արամ Քոչարյանը վանաձորյան ակումբ է վերադարձել «Գանձասար Կապանից»:
Հիշեցնենք, որ «Լոռին» վերջին շրջանում քննարկում էր 2020/21 մրցաշրջանին մասնակցելու հարցը, և արդյունքում ակումբի ղեկավարությունը որոշում է կայացրել մասնակցել, և շարունակել ներկայացնել Լոռվա մարզը Հայաստանի առաջնությունում։

