ՀՀ երրորդ նախագահի ասուլիսը դարձավ նախկին ու գործող իշխանությունների համեմատական գնահատականի հիմք. Մարգարիտ Եսայան

Արխիվ 16-20

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ասուլիսը օգոստոսի 19-ին էր, ես համբերատար սպասում էի արձագանքներին ու աղոտ հույս ունեի, որ իշխանական հարթության մեջ կլինեն ադեկվատ գնահատականներ:
Բայց ինչպես գործող իշխանությունը համարժեք չէ իր իրավասությունների ու պարտականությունների ընկալմանը, այնպես էլ անհամարժեք էին արձագանքները:
Օրինաչափ է, որ ՀՀ երրորդ նախագահի ասուլիսը դարձավ նախկին ու գործող իշխանությունների համեմատական գնահատականի հիմք՝ սա մեկ: Եվ այդ հիմքում ակնհայտ է, որ գործող իշխանությունն ամենեւին շահեկան վիճակում չէ։
Երկրորդ՝ մենք աշխարհի միակ ժողովուրդն ենք, որ հաղթում է ու սկսում իր հաղթանակի վրա կասկածել, ու դա քաղաքական կոգնիտիվ դիսոնանսն է այսօրվա իշխանության: 
Երրորդ՝ ցավոք, մենք ունենք ոչ միայն 2016-ի ապրիլը, այլև 2020-ի հուլիսը, երբ Ադրբեջանը ագրեսիա ձեռնարկեց Հայաստանի դեմ, ու ի՞նչ: Մենք նորից ու հաստատուն հաղթեցինք, բայց այդ հաղթանակին դիվանագիտական ասպարեզում ոչինչ չհաջորդեց, ու դա էլ այսօրվա իշխանության դիվանագիտական ֆիասկոն է: 
Չորրորդ՝ ՀՀ երրորդ նախագահի ասուլիսում վերջապես հնչեց հոդաբաշխ խոսք՝ առանց պոպուլիստական ծեքծեքումների, նյարդային բռնկումների ու աշխարհաքաղաքական սպառնալիքների, ու դա իրական Հայաստանն է, որ ուզում է խաղաղություն ու պատրաստ է պատերազմել խաղաղության համար՝ վստահ հաղթանակին ու իր համար դրական ելքին՝ դիվանագիտական ասպարեզում: 
Հինգերորդ՝ հասարակական գիտակցության հետ իշխանական մանիպուլյացիաները ունեցել են որոշակի դրական էֆեկտ, բայց դա բնավ հաջողություն չէ, որ կարող է լինել տևական ու հիմնավոր:
Ու դա ակնհայտ էր, թե ասուլիսում հնչեցվող հարցերից, թե պատասխաններից, թե իրավիճակների պարզ համեմատությունից: 
Վեցերորդ՝ կիրթ Ալիևը ոչ առաջ, ոչ հիմա, ոչ հետո պատրաստ չէ փոխզիջման, դա հասկանալու համար Սողոմոն իմաստուն լինել պետք չէ, որևէ փոխզիջում՝ տասնամյակների հայատյացության ու ռազմատենչության քարոզչության համապատկերում, լինելու է նրա իշխանության վերջի սկիզբը: 
Ադրբեջանը պատրաստ չէր ու չէ ընդունել Արցախի անկախությունը՝ իր երկրի կարգավիճակը ազատ կամքի արտահայտությամբ որոշելու իրավունքը: 
Միակողմանի զիջումների գնալ Հայաստանի ու Արցախի որևէ իշխանություն չի կարող: 
Ապարդյուն է հակաքարոզչությունը՝ ներառյալ հաղթանակներն արհամարհելը, ապրիորի վերելակային պայմանավորվածությունները Ալիևի հետ, բանակի ու հատկապես հրամանատարների վարկաբեկումը, կոռուպցիայի ու քաղաքական մեղադրանքների հարուցումով դատավարությունները: 
Դրանք քամու աշխատանք են, իսկ քամին հաճախ է ուղղություն փոխում: 
Յոթերորդ՝ գործող իշխանության <հերոսական> ջանքերով Հայաստանը հայտնվեց մեկուսացման մեջ՝ դեռ երբեք անկախության ողջ պատմության մեջ հայկական դիվանագիտությունը այսքան թույլ ու անզեն չի եղել՝ բանակի հաղթանակներից հետո հաջողության հասնելու համար: 
Ու պատճառը դիվանագետները չեն, պատճառը Նիկոլ Փաշինյանի հակասական ու իրարամերժ հայտարարություններն են Արցախի հարցով:
Ու սա շատ լուրջ խնդիր է, որ օր առաջ պետք է լուծել, այլապես՝ հայկական բանակը կարող է հասնել Բաքու, իսկ<սրանք> բանակցելու են Ստեփանակերտն ու Երևանը հանձնելու հարցով: 
Հ.Գ. Երբ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը խորհուրդ է տալիս Սերժ Սարգսյանին ծպտված դուրս գալ Հայաստանի ցանկացած տարածք և հարցնել քաղաքացիներից և Սերժ Սարգսյանի գործունեության, և Նիկոլ Փաշինյանի գործունեության վերաբերյալ, մնում է մտածել, որ գործող իշխանությունը թե կույր է, թե խուլ, իսկ որ ավելի վտանգավոր է՝ ունակ չէ փաստերը համադրել ու եզրակացություններ անել: 
Դա վտանգավոր է ոչ միայն իրենց իշխանության, այլև՝ պետության համար: Բոլորիս, որ հայտնվել ենք հեղափոխության պատանդի կարգավիճակում, որ իրականում պարզ իշխանազավթում էր: 
Ժամանակը արագ է անցնում, ու գալու է պահը, որ Նիկոլ Փաշինյանն է պատասխանելու՝ ո՞վ էր ճիշտ ու ո՞վ սխալվեց: 

 

Մարգարիտ Եսայան
Լուսանկարում՝ ՀՀ Պաշտպանության նախարար Սերժ Սարգսյան եւ լրագրող Մարգարիտ Եսայան․․

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում