«ՓՇԵՐՈՎ ԽԱՉԻ» ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ

Արխիվ 16-20

Ապարան տանող ճանապարհին` հայության համար սիրված վայր դարձած «Տառ-քարերի» պուրակի մոտ գտնվող բլրին կառուցված եւ վեր է խոյանում 33 մետր բարձրությամբ երկաթե խաչով եւ բաց խորանով սրբատեղին` Սուրբ խաչ-կոթողը եւ Հույսի խորանը: Դրա նախաձեռնությունը «Նիգ Ապարան» հայրենակցական միությանն է` ի դեմս նախագահ Աղվան Հովսեփյանի: Ճարտարապետն է Անդրանիկ Սարգսյանը:

Սուրբ Խաչի ճարտարապետական ողջ կառուցվածքը խորհրդանշում է քրիստոնեության եւ հայ ժողովրդի պատմական եւ հոգեւոր նշանակալից իրադարձությունները: Այն քառաթեւ է, յուրաքանչյուր թեւի տակ տեղակայված են չորս մատուռներ` մոմավառության սեղանիկներով: Սուրբ Խաչի բարձրությունը 33 մետր է` Հիսուս Քրիստոսի խաչելության տարիքի չափ: Խաչը բաղկացած է 1711 մեծ ու փոքր մետաղական խաչերից, որոնք խորհրդանշում են Քրիստոնյա Հայաստանի տարիքը: Յուրաքանչյուր տարի այդ խաչերին կավելանա եւս մեկը: Տարբեր ուժգնությամբ քամիների շնորհիվ Սուրբ Խաչի կառուցումը հատուկ գլանաձեւ խողովակներով նույնպես յուրահատուկ իմաստ ունի, քանզի գլանաձեւ խողովակները ձայնային էֆեկտներ արձակելու հնարավորություն ունեն եւ տարբեր ուժգնության քամիների ժամանակ տարբեր ձայնային հնչերանգներ են արձակում, որը հիշեցնում է եկեղեցական երգեհոնային երաժշտություն` հնչեցնելով ձայնային համանվագներ, որոնք հիշեցնում են մեր հոգեւոր երաժշտության ելեւէջները: Սուրբ Խաչը քառաթեւ է, եւ յուրաքանչյուր թեւի տակ տեղակայված են 4 մատուռներ` մոմավառության սեղանիկներով, քանզի Հայ Առաքելական սուրբ եկեղեցին հոկտեմբերի 20-ին նշում է 4 Ավետարանիչների հիշատակի օրը: Հարկ է նշել այն հանգամանքը, որ շինարարական աշխատանքների ընթացքում այստեղ հայտնաբերվել է վաղնջական ժամանակների բնակատեղի: Դեռեւս պեղումները չեն ավարտվել:Գիշերային ժամերին Սուրբ Խաչը պատկերվում է որպես երկնքից կախված լուսավոր խաչ, ինչը Արագած լեռան գագաթին Գրիգոր Լուսավորչի կանթեղի մարմնավորումն է: Բլրի ստորոտում կառուցված է «Հույսի խորան», որը բացի հոգեւոր խորանից, ունի նաեւ աշխարհիկ միջոցառումների հարթակ ծիսական միջոցառումներից հետո հանդիսություններ անցկացնելու, աշխարհիկ տոնախմբություններ կատարելու համար` նախատեսված բազմահազար հանդիսականի համար: Սուրբ Խաչը եւ Հույսի խորանը տեղակայված են հայ ժողովրդի համար նվիրական Արարատ, Արագած եւ Արա լեռների եռանկյան մեջ:

ԳԱՐԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Լուսանկարը` ԳՈՀԱՐ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում