ԼՌԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵ°Ք, ՏԻԿՆԱՅՔ ԵՎ ՊԱՐՈՆԱՅՔ

Արխիվ 16-20

Ես լիարժեք հասկանում եմ այն արժանապատիվ մարդկանց, ովքեր 2018 թվականի գարնանը իրենց բողոքն արտահայտեցին...

Ես լիարժեք հասկանում եմ այն արժանապատիվ մարդկանց, ովքեր հավատացին, որ որեւէ բան պետք է փոխեն դեպի լավը...

Ես լիարժեք հասկանում եմ այն արժանապատիվ մարդկանց, ովքեր մեծ սպասումներով, առաջին տարին փորձում էին ամեն կերպ պաշտպանել այսօրվա իշխանություններին` հավատալով, որ դեպի լավն ենք գնում...

Ես լիարժեք հասկանում եմ այն արժանապատիվ մարդկանց, ովքեր արդեն 2018 թվականի վերջում, տեսնելով այսօրվա իշխանությունների սխալները, անկեղծ հավատում էին, որ դա անփորձությունից է, եւ դեռ ամեն բան կփոխվի...

ԵՍ ՉԵՄ ՀԱՍԿԱՆՈՒՄ ԱՅՆ ՄԱՐԴԿԱՆՑ, ովքեր արդեն հիմա` 2 տարի անց, տեսնելով այն, ինչ տեղի է ունենում, շարունակում են պաշտպանել այս իշխանություններին կամ, լավագույն դեպքում, լռում են` փախուստի դիմելով եւ պատասխանատվություն չվերցնելով իրենց վրա, 2018 թվականին տեղի ունեցածի համար, միայն այն բանի համար, որ չկանգնեն այն դաժան իրականության առաջ, որ ԽԱԲՎԵԼ ԵՆ... ԱՅՈ, ԴՈՒՔ ԽԱԲՎԵԼ ԵՔ:

Եվ եկեք հասկանանք` որտե՞ղ է Ձեր արժանապատվությունն ու պատիվը, որտե՞ղ են Ձեր արժեքներն ու ավանդույթները, որտե՞ղ են Ձեր հիշողությունն ու պատմության նկատմամբ ունեցած հարգանքը, որտե՞ղ են Ձեր` կրթության նկատմամբ ձգտումն ու մշակույթը, երբ Ձեր կողքին, Ձեր ընտրած իշխանությունը`

ԼԳԲՏ համայնքին տալիս է ավելի մեծ հնարավորություններ, եւ տրանսվստիտները գրավում են Հայաստանը, ու դուք լռում եք: Ձեզ թվում է` դա Ձեզ չի՞ վերաբերելու` սխալվում եք:

Ձեր երեխաներին ամենափոքր տարիքից սեռական դաստիարակություն են տալու, այն տարիքից, որում Դուք համոզված եք եղել, որ Ձեզ «արագիլն է բերել», կամ «կաղամբի մեջից են գտել», իսկ Դուք լռում եք: Ձեզ թվում է` կարողանալու եք անձամբ Դուք խուսափե՞լ Ձեր երեխայի այդ սեռականացումից եւ այլասերումից` սխալվում եք:

Ազգի պատմությունը խեղում են, դասագրքերն ու չափորոշիչները աղավաղում են, ու Ձեր երեխաները այլեւս չեն ընկալելու «Հայ» լինելը` որպես հպարտություն, այլ երբեմն նույնիսկ ամաչելու են «Հայ» լինելու համար, իսկ դուք լռում եք: Ձեզ թվում է` Դուք տանը կարողանալո՞ւ եք տալ այդ «ազգային հպարտությունը» Ձեր բալիկին` սխալվում եք:

Ազգի գրականությունը խեղում են, մեր գրողներին ծրագրից հանում են` ներմուծելով ալկոհոլիկների եւ հոմոսեքսուալիստների մասին գրականություն` անվանելով այն «հայ նորագույն գրականություն»` փոխարինելով այն ազգանվեր գրողներով, իսկ դուք լռում եք: Ձեզ թվում է, թե երեխային տանը թաքուն կասեք, որ դրանք հիմարություններ եք, ու երեխան Ձեզ կլսի՞, սխալվում եք:

Մանկատները, գիշերօթիկ դպրոցները փակում են` մեր եղբայրների եւ քույրերի երեխաներին, կամ անծնող երեխաներին թողնելով բախտի քմահաճույքին, իսկ դուք լռում եք: Իհարկե, դա Ձեզ չի վերաբերում, քանի որ Ձեր բալիկը կուշտ է եւ լողացած... Բայց սխալվում եք:

Հայ Առաքելական Եկեղեցին պղծում են, Վեհարանում` քյաբաբ են ուտում, Կաթողիկոսի «ինստիտուտը» անարգում են` անարգելով Գրիգոր Լուսավորչի գահը, իսկ դուք լռում եք: Ձեզ թվում է, որ դրանից Ձեր երեխաների հավատքը չի՞ տուժելու` սխալվում եք:

Մեր ծննդատները փակում են` ծննդյան նորմաներ սահմանելով, շրջանները թողնելով առանց հիվանդանոց, իսկ դուք լռում եք: Դե Դուք Մարալիկում կամ Աչաջուրում չեք ապրում, դա Ձեզ չի՞ վերաբերում` սխալվում եք:

Գյուղացուն մենակ են թողնում` փակելով Գյուղնախարարությունը, եւ արդեն աշնանը գյուղացին իր խաղողը մթերելու տեղ չունի, չնայած որ բերքն առատ է եղել, իսկ դուք լռում եք: Դե դուք քաղաքում եք ապրում եւ համոզված եք, որ դա Ձեզ առանձնապես չի՞ վնասելու` սխալվում եք:

Հայ կանայք սոցիալական ցանցերում, իրենց թոռների հետ ունեցած նկարներով ներկայանալով, զազրելի հայհոյախոսում են, իսկ դուք լռում եք: Դե Ձեր կինը կամ քույրը պարկեշտ են, եւ դա Ձեզ չի՞ վերաբերելու` սխալվում եք:

Արդեն երկրորդ տարին է` Ձեր հարազատին չեք հանդիպել, մարդու, ով միշտ Ձեր կողքին է եղել  տասնամյակներ շարունակ, ում աղջիկ եք տվել, կամ ումից` հարս բերել տուն, միայն մի պատճառով, որ Նիկոլ Փաշինյանը նրան «սեւ» է հայտարարել, եւ դուք լռում եք: Իրականում շատ կարոտում եք: Կարծում եք` լա՞վ եք անում` սխալվում եք:

Իրականում այս ցանկը կարող եմ հավերժ շարունակել` Արցախ, սոցիալական ոլորտ, կրթություն, մշակույթ, առողջապահություն, ԱԺ-ում հայհոյանքներ եւ գզվռտոց, արտոնյալներ, «դիմակահանդես», անհաշիվ եւ անհամար տուգանքներ, փողոցում ազատ զբոսնող եւ իրենց տեսանկյունից սեռականություն գովազդող տրանսվեստիտներ, ամենատարբեր սեկտաներ, ռուսական հեռուստաալիքների փակում, տնտեսական ճգնաժամ ու Հանրային հեռուստատեսությամբ եւ անձամբ Ձեր վարչապետի բերանից հնչող ստեր... ստեր եվ մեղադրանք... Ինչպես ասում է Ձեր ընտրյալը` «աղքատությունը Ձեր գլխում է», «...դուք եք մեղավոր»: Վերջին ցիտատի եռակետի տեղը կարող եք դնել ինչ բողոք ունեք` կորոնավիրուս, սեկտաներ...

Ախր, երբ մենակ եք մնում, ինքներդ էլ եք տեսնում, որ սուտ է ասում:

Չկա տնտեսական աճ...

Չկատարվեց եւ ոչ մի խոստում...

Չբացվեց եւ ոչ մի գործարան, որը ներկայացրեց Նիկոլ Փաշինյանը...

Չկա տրանպորտով աշխատանքի գնացող պաշտոնյա...

ու Նիկոլ Փաշինյանը եւ իր թիմը

ՁԵԶ ՉԵՆ ՍԻՐՈՒՄ ՈՒ ՁԵԶՆՈՎ ՉԵՆ ՀՊԱՐՏԱՆՈՒՄ, ԱՅԼ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ ԵՆ ՁԵՐ ՄԱՔՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՄԻԱՄՏՈՒԹՅՈՒՆԸ, որպեսզի`

«Սեւ խավիար ուտեն»...

«Վորոնեժում ծխախոտ վաճառեն»...

Սեւանի ափին «փարթիներ» անեն...

Պարգեւավճարներ ստանան ու պղծեն այն ամենը, ինչը սուրբ ենք համարում...

ՉԵ՞Ք ՀԱՍԿԱՆՈՒՄ, ՈՐ ՁԵՐ ԼՌՈՒԹՅԱՄԲ`

Ազգ ենք կորցնում,

Հայրենիք ենք կորցնում,

Ընտանիք ու սերունդ ենք կորցնում,

Անկախություն եվ ինքնիշխանություն ենք կորցնում,

Հպարտ Հայաստանի պատմությունն ենք կորցնում,

Ադրբեջանանում ենք ու թրքանում,

Մշակույթ ենք կորցնում...

Կորցնում ենք բաներ, ինչն այլեւս հնարավոր չի լինելու վերականգնել, եւ մեր սերունդները ամերիկյան հնդկացիների նման դառնալու են ուղղակի «քաղաքացի», ում սիրելու են, հաց ու ջուր են տալու, «հարգելու են», հետո վազելու են բռնեն ու նորից «հարգեն»... բայց ո՞ր երկրում...

ՄԻՀՐԴԱՏ ՄԱԴԱԹՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում