ՏԵՍՆԵՍ ՆԻԿՈԼԻ ԱՂՋԿԱՆ ՄԿՐՏՈՂ ՀՈԳԵՎՈՐԱԿԱՆԻՆ ՏՈՒԳԱՆԵ՞Լ ԵՆ ԴԻՄԱԿ ՉԿՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Արխիվ 16-20

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ էր հրապարկել կրտսեր դստեր` Արփիի մկրտությունից: Եվ ահա, լուսանկարների հետ մեկտեղ տիկին Աննան ֆիքսել է փաստ, որը հարցեր է առաջ քաշում: Բոլորը փակ տարածքում` եկեղեցում դիմակով են, բացի մկրտվողից եւ հոգեւորականից: Եվ պարզ հարց է ծագում` իսկ հոգեւորականին տուգանե՞լ են դիմակ չդնելու համար: Առաջ ընկնելով` ֆիքսենք` այն համոզմունքին ենք, որ սրիկայություն կլիներ հեգեւորականին տուգանելը: Սակայն սկզբունքի խնդիր է: Իսկ նույնպես սրիկայություն չէ՞ անչափահաս երեխային տուգանելը, ինչին օրերս ականատես եղանք: Ավելի մեծ սրիկայություն չէ՞, որ նույն անչափահասին տուգանող նիկոլյան «մենթերը» շրջում էին մուգ ապակիներով մասնավոր մեքենայով եւ դիմակն իջեցրած պատանյակին տեսնելուն պես մեքենայից այնպես նետվեցին հարձակվեցին, որ կարծես հետախուզման մեջ գտնվող ռեցեդիվիստի էին հայտնաբերել: Իսկ թե քանի-քանի դեպքերում են նույն նիկոլյան «մենթերը», առանց սեռ ու տարիք հարցնելու, մարդկանց բառացիորեն ասֆալտին փռել, թիվ ու հաշիվ չկա: Իսկ Նիկոլն արդարացնում էր` «Օրենք են խախտել»:

Հիմա պարզ հարց` իսկ ո՞ւր են նույն նիկոլյան «մենթերը» նրա դստեր մկրտության ժամանակ: Տեր հո՞րն են հարգում, ի դեմս նրան` Հայ եկեղեցո՞ւն: Այդ դեպքում այլ հարց կա` իսկ ինչքանո՞վ է նույն Հայ եկեղեցուն հարգում Նիկոլը, երբ նրա նախարարը եկեղեցու դեմ այնպիսի ծանր մեղք է գործում, ինչպիսին է «Հայ եկեղեցու պատմությունը» դպրոցներից հանելը: Վերջապես, նույն Նիկոլն է արդեն որերորդ ամիսը զահլա տանում` «Դիմակ դրեք, կյանքեր փրկեք»` դրանով արդարացնելով իր իսկ գրոհայինների վայրագությունները: Բայց երբ այդ բոլոր քարոզներից հետո նա փակ տարածքում գտնվում է դիմակ չդրած քաղաքացու հետ (հոգեւորականն էլ բոլորիս պես քաղաքացի է` ենթակա կորոնավիրուսով վարակվելու եւ վարակելու), ապա սա պարզ երկակի ստանդարտի դրսեւորում է վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի կողմից: Ի դեպ, չենք զարմանա, եթե պարզվի, որ հոգեւորականին եւս մկրտությունից հետո փռել են ասֆալտին, տարել ոստիկանություն ու տուգանել. Նիկոլից դա էլ է սպասելի: Իսկ այդ հարցին պատասխանելու համար գրավոր հարցում ենք ուղարկել եւ պատասխանը ստանալուն պես կհրապարակենք:

«Իրավունքի» քաղվարակաբանության բաժին

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում