Թող Աստված Ձեզ միշտ ուժ պարգեւի՝ որդիական հարգանքով՝ Նիկոլ Փաշինյան.Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Ամենայն Հայոց Կաթողիկոսին

Արխիվ 16-20

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ ծննդյան տարեդարձի կապակցությամբ։ Ուղերձում ասված է.

«Նորին Ս. Օծություն Տ.Տ. Գարեգին Բ, Կաթողիկոս Ամենայն Հայոց Վեհափառ Տեր, Ընդունեք, խնդրեմ, իմ ջերմագին շնորհավորանքները Ձեր ծննդյան տարեդարձի առիթով: Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, բեղմնավոր կյանք եւ արգասաբեր գործունեություն՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հովվապետի Ձեր բարձր պաշտոնում: Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին մեր ժողովրդի կարեւորագույն ինստիտուտներից է, մեր ազգային գիտակցության հենասյուներից մեկը, որը ստեղծվել եւ որպես ազգային հոգեւոր կառույց կայացել է պետական մակարդակում ընդունված որոշումների բերումով:

Այդ որոշումները հայ ժողովրդի պատմության շրջադարձային կետեր են, որովհետեւ պետականության անկման շրջանում հենց Հայ առաքելական եկեղեցին դարձավ մեր ինքնության միջնաբերդը, հենց եկեղեցական համայնքներն են պահել եւ պահպանել վերստին պետություն ունենալու մեր ժողովրդի երազանքն ու մղումը, եւ այսօրվա մեր պետականությունը այդ երազանքի իրագործումն է: Եւ հետեւաբար՝ մեր բոլորիս պարտքն է պահպանել եւ ուժեղացնել այդ երազանքը, մեր լուման ներդնել նրա հզորացման գործին, բայց այդ ամենը հնարավոր չի լինի առանց հավատի:

Նաեւ սրանում է Վեհափառ Հայրապետի առաքելությունը՝ ուժեղացնել քաղաքացիների հավատը՝ Աստծո, պետականության, ազգային արժեքների, սեփական ուժերի եւ ապագայի նկատմամբ, խրախուսել իրավունքների պաշտպանությունը եւ պարտականությունների կատարումը: Թող Աստված Ձեզ միշտ ուժ պարգեւի՝ այս բարձր առաքելությունն իրականացնելու համար: Որդիական հարգանքով՝ Նիկոլ Փաշինյան»:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում