«Ժողովուրդ». Երվանդ Խունդկարյանի՝ ՍԴ անդամ դառնալու պարագայում, վերջինիս պաշտոնը բաժին կհասնի գլխավոր հարկադիր կատարողին

Արխիվ 16-20

«Դատական համակարգում տեղեկություններ են տարածվել, թե առաջիկայում Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանի՝ Սահմանադրական դատարանի անդամ դառնալու պարագայում, վերջինիս պաշտոնը բաժին կհասնի գլխավոր հարկադիր կատարող Սերգեյ Մեղրյանին, որը, հիշեցնենք, իր պաշտոնին նշանակվեց «Դատական ակտերի կատարման մասին» օրենքում փոփոխություններ անելու և ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի շնորհիվ, քանի որ վերջինիս ընկերն է:

Եվ ահա, «Ժողովուրդ» օրաթերթը դատական համակարգում տարածված լուրերից տեղեկացավ, որ չի բացառվում առաջիկայում փոփոխություններ արվեն նաև ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնը զբաղեցնող անձի համար սահմանված չափորոշիչներում ևս, հերթական անգամ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին կհաջողվի իր ցանկալի թեկնածուին կարգել այս անգամ էլ ՍԴ նախագահ: Ամեն դեպքում, այս սցենարն այժմ ամենաքննարկվողներից է:

Միևնույն ժամանակ, մեր տեղեկություններով, Վճռաբեկ դատարանի նախագահ, Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Երվանդ Խունդկարյանն ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամների հետ հանդիպումից հետո դատական համակարգի որևէ ներկայացուցչի հետ չի շփվել, ինչը դատական համակարգում պայմանավորում են ներքին անհանգստությամբ:

Բանն այն է, որ նա ի սկզբանե համաձայնվել էր Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնից հրաժարվել ՍԴ նախագահ դառնալու ակնկալիքով և հիմա անհանգիստ է՝ կհաջողվի՞ պլանները մինչև վերջ առաջ տանել»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում