«Հրապարակ». ՍԴ «ճգնաժամի» վերջը չի երեւում

Արխիվ 16-20

Երբ կառավարությունը, Դատավորների ընդհանուր ժողովը եւ ՀՀ նախագահը ներկայացրին ՍԴ դատավորի իրենց թեկնածուներին, թվում էր՝ ՍԴ-ն կհամալրվի, եւ գործընթացը ավարտին կհասնի, բայց պարզվեց, որ 3 թեկնածություններն էլ միանշանակ չեն ընդունվում: Կառավարության առաջադրած Վահրամ Ավետիսյանը ստիպված եղավ ինքնաբացարկ հայտնել, ում փոխարեն կառավարությունը, որոշ տեղեկություններով, կառաջադրի Էդգար Շաթիրյանի թեկնածությունը։ Վերջինս անցած տարի կարճ ժամանակով եղավ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ, բայց երբ քաղաքական կոմպրոմիսի արդյունքում որոշվեց հանձնաժողովի նախագահ նշանակել ԼՀԿ քվոտայով հանձնաժողով գործուղված Հայկուհի Հարությունյանին, Շաթիրյանը հրաժարական տվեց։ Լուրեր տարածվեցին, թե նա նեղացել է թիմից։ Վաղը տեղի կունենա թեկնածուի եւ «Իմ քայլի» հանդիպումը, իսկ մինչ այդ կառավարությունը պաշտոնապես կհաղորդի նրա առաջադրման մասին։ Նրա թեկնածությունը կառավարությանը հուշել են ԱԺ իրավաբան պատգամավորները։ Սակայն «Իմ քայլում» իրավիճակ չի փոխվել նախագահի առաջադրած եւ մեկ անգամ արդեն իրենց կողմից մերժված Արթուր Վաղարշյանի հարցում։ Պատգամավորները վճռական են տրամադրված՝ «թքածը չեն լիզելու»․ նրան չեն ընտրելու։ Փոխարենը մեծ մասը լոյալ է տրամադրված Դատավորների ընդհանուր ժողովի առաջադրած թեկնածուի՝ Երվանդ Խունդկարյանի հարցում։ Նրան են դիտարկում նաեւ ՍԴ նախագահի պաշտոնում։ Օգոստոսի 19-ին «Իմ քայլի» հետ հանդիպմանը նրան չեն նեղել, թեպետ նա համարվում է նախկին իշխանությունների կամակատարը։

Բանն այն է, որ կադրերի դեֆիցիտ կա, եւ իրեն հարգող իրավաբանը չի ցանկանում մտնել մի գործընթացի մեջ, որն անորոշ ապագա ունի, իսկ իշխանությունը չի կարող անվերջ թեկնածուներ փոխել․ օգոստոսի 26-ը ՍԴ կազմը ձեւավորելու վերջնաժամկետն է։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում