Լրացավ «Պատվո բլուր» հուշահամալիրի հիմնադրման 10 տարին. նախագահ Սերժ Սարգսյանի անունից ծաղկեպսակ դրվեց

Արխիվ 16-20

Ուղիղ 10 տարի առաջ՝ 2010 թվականի օգոստոսի 20-ին, Գյումրիում տեղի ունեցավ ռուս-թուրքական պատերազմի ժամանակ զոհված Ռուսական կայսրության սպաների հուշահամալիր-գերեզմանատան՝ վերականգնված  «Պատվո բլուր» հուշահամալիրի բացումը և Սբ․ Միխայիլ Արխիստրատիգի մատուռի լուսավորման արարողությունը, որին ներկա են եղել այդ ժամանակ Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևը և Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը։

Հուշահամալիրի պահպանությունը  պետական հոգածության ներքո է:

«Բացման արարողությունը շատ մեծ իրադարձություն էր հայ-ռուսական հարաբերությունների համար, քանի որ մասնակցում էին երկու երկրների նախագահները: Միջազգային հնչողության իրադարձություն էր, կազմակերպվեց նաև ՌԴ նախագահի պետական պաշտոնական այցը, որի ընթացքում կնքվեց նաև հայ-ռուսական նոր համագործակցության ռազմական պայմանագիր, ըստ այդմ՝ մինչև հիմա 102-րդ ռազմաբազան գտնվում է Հայաստանում: Դա պատմության ամենամեծ իրադարձություններից մեկն էր: «Պատվո բլուր»-ը չէր կարող վերականգնվել, կյանքի կոչվել, եթե չլիներ Սերժ Սարգսյանի անմիջական աջակցությունը, և հայ-ռուսական հարաբերություններում Սերժ Սարգսյանի դերն ու կարևորությունն ամենաբարձրն է»,- 168.am-ի հետ զրույցում ասել էր հուշահամալիրի բացման նախաձեռնության հեղինակներից Անդրանիկ Նիկողոսյանը:

Միայն «Պատվո բլուր»-ում, ըստ Անդրանիկ Նիկողոսյանի, ռուսական բանակի 10.000-ից ավելի գեներալների, զինվորների, ռազմական բժիշկների գերեզմաններ են:

«Ի դեպ, պատրաստվում ենք հրապարակել բոլոր  ռուս գեներալների, զինվորների անունների ցուցակը: Իհարկե, գնալով ամրապնդվում են հայ-ռուսական հարաբերությունները, և դրանք ոչ թե խոսելով, այլ գործելով պետք է ապացուցել»,- նշել էր նա:

Այսօր լրացավ հուշահամալիրի բացման 10 տարին, և թեպետ կորոնավիրուսային համավարակով պայմանավորված՝ տոնական միջոցառումներ անցկացնելու հնարավորությունները սահմանափակ էին, այդ թվում՝ նաև այցեր կատարելու տեսանկյունից, սակայն հիշարժան օրը մոռացության չմատնվեց:

Գյումրիում այսօր «Պատվո բլուր» հուշահամալիրին իրենց խոնարհումն ու հարգանքի տուրքը մատուցեցին Հայաստանի հանրապետական կուսակցության անդամները, իսկ կուսակցության ղեկավար, ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի անունից, ում ավանդն անուրանալի է հուշահամալիրի ստեղծման գաղափարը կյանքի կոչելու հարցում, ծաղկեպսակ դրվեց՝ ի նշան հիշարժան իրադարձության:

Հիշեցնենք նաև, որ հուշահամալիրի վերակառուցումը կյանքի է կոչվել ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյի մտահղացմամբ և Ուլյանովսկի և Շիրակի մարզերի համագործակցության արդյունքում:

ԱՐՏԱԿ ՄԱՐԳԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում