Տարրական հանցագործությունները, որոնց բացահայտման հետ կապված կան բազմաթիվ ապացույցներ` միտումնավոր ծածկադմփոց են արվում ՀՔԾ-ում. Քաղաքագետը ահազանգում է

Արխիվ 16-20

ՇՊՀ դասախոս, քաղաքագետ Գագիկ Համբարյանը արդեն տեւական ժամանակ է ինչ  մանրամասն եւ փաստարկված ներկայացնում է հանրությանը Շիրակի պետական համալսարանի չարաշահումների մասին, որի գլխավոր դերակատարը Շիրակի պետական համալսարանի նախկին ռեկտոր Սահակ Մինասյաննն է: Վերջինիս դեմ կան հարուցված բազմաթիվ քր, գործեր, դատական հայցեր, բայց նախկին պաշտոնյան շարունակում է, ինչպես մեր զրուցակիցը` Գագիկ Համբարյանն է ասում. «Ջրից չոր դուրս գալ»: Իսկ, թե որն՞ է պատճառը, ի՞նչ ընթացքի մեջ են առհասարակ վերջինս դեմ ներկայացված դատական հայցերը եւ հարուցված քր, գործերը ՇՊՀ դասախոսը նախ նկատեց.

- ՇՊՀ-ում տեղի ունեցած ապօրինությունների վեաբերյալ քր. գործերը` կապված համալսարանի նախկին ռեկտոր Սահակ Մինասյանի հետ դեռեւս երկու տարի առաջ էին հարուցվել: Սկզբում այդ գործերը քննվում էին ՔԿ Շիրակի  մարզային վարչությունում, ինչպես նաեւ մարզային դատախազությունն էր այդ գործերով զբաղված: Սակայն, անցյալ տարի գործերը տեղափոխվեցի ՀՔԾ: Բայց ՀՔԾ-ում որքանով` ես տեղյակ եմ եւ որքանով կարելի է ենթադրել` բացարձակ տեղից չեն շարժվում: Ըստ իս ամեն բան արվում է, որպեսզի ՇՊՀ նախկին ռեկտորը ուղղակիորեն ջրից չոր դուրս դուրս գա: Տարրական հանցագործությունները, որոնց բացահայտման հետ կապված կան բազմաթիվ ապացույցներ` միտումնավոր ծածկադմփոց են արվում ՀՔԾ-ում: Զարմանալի է, որ ինձ այս մեկ տարվա ընթացքում գոնե մեկ օր չեն կանչել քննելու`այն դեպքում, երբ բողոքների հիմնական մասը ես եմ ներկայացրել,առերեսում եւս չի իրականացվել:

Զարմանալի փաստ եւս, օրերս Դատախազությունը բացահայտել է, որ «Գյումրի» ԲԿ-ում բժիշկ-վիրաբույժները կեղծիքներ են կատարել․ հափշտակվել է 1.8մլն ՀՀ դրամ, իսկ երբ ՇՊՀ նախկին ռեկտորը ըստ իմ ենթադրությունների` (-անմեղության կանխավարկածը բնավ չեմ ցանկանում խախտել. Գ.Հ.) մոտ 700-750 միլիոնի վնաս է հասցրել ՇՊՀ-ին, բայց այդ մասին ոչ խոսում են, ոչ բարձրաձայնումէ սա ո՞նց հասկանալ:

- Ո՞ւմ կողմից է հովանավորվում ըստ Ձեզ նախկին ռեկտորը, որ շարունակում է անպատժելի մնալ:

- Ես բազմաթիվ անգամ նշել եմ, որ Շիրակի մարզի արդեն նախկին դատախազ Կարեն Գաբրիելյանը(ում պաշտոնը բարձրացրել են եւ նա տեղափոխվել Գլխավոր դատախազություն. -Գ.Հ.) բացահայտ հովնավորում է Սսահակ Մինասյանին` սկսած 2017թվ. սեպտեմբերի 25-ից, երբ  մինչեւ 2018-ի մայիսի սկիզբը դատախազությունում քր. գործ չի հարուցվել ո՛չ իմ, ո՛չ Խորիկյան Հովհաննեսի բարձրաձայնած ապօրինությունների վերաբերյալ: Եթե դա հովանավորչություն չէ, ապա ի՞նչ է: Մինչ օրս Սահակ Մինասյանին մեղադրանք առաջադրված չէ, այն դեպքում, երբ ՇՊՀ -ի եւ նախկին եւ ներկայիս տնօրենները  շատ պարզ եւ բացահայտ նշում են, որ գրադարանի 15 տոննա գրքռրը օտարվել են ոչ պատշաճ մեթոդով: Մինչ օրս ՀՔԾ-ն եւ Դատախազությունը չեն կարողանում պարզել, թե Սահակ  Մինասյանի կողմից գնված եւ ներկայացված 14 միլիոն դրամանոց դիզելային գեներատորը իրականում ի՞նչ արժի: Այն ինչ Գյումրիում պտտվող լուրերի համաձայն` այդ գեներատորի գինը տվյալ ժամանակահատվածում եղել է ոչ ավել 2. 5-3 հազար ԱՄՆ դոլար: Ինքը դա ՇՊՀ-ի համար գնել է 30 հազար դոլարով: ՇՊՀ նախկին ռեկտորի կատարած ապօրինությունների շղթան բավականին լայն է: Սակայն արատավոր երեւույթը` հովանավորչությունը, շարունակվում է մինչ օրս: Դե՛, թող այսքանից հետո որեւէ մեկը հայտարարի, որ նոր Հայաստանում հովանավորչություն չկա: Ես կարող եմ բացահայտ ասել, որ նման հովանավորչությունները տեղի են ունենում առաջին դեմքի մակարդակով:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում