Այսօրվա գործող իշխանությունը նմանվում է անկարող, փոքրիկ բութ երեխայի

Արխիվ 16-20

Վերջին շրջանում հասարակության կողմից  սուր քննադատության է արժանացել  Ամուլսարի հանքի շահագործման հարցը: Լեռն ունի ոսկու զգալի պաշարներ, բայց մարդկանց առողջությունը վեր է ամեն տեսակի հարստությունից: Կարծիքներ են հնչում, որ Ամուլսարի հանքի շահագործումից մեր երկրին սպառնացող վտանգն էլ ավելի կմեծանա: Չնայած այս ամենին մեզ փորձում են համոզել, որ ոչ մի վտանգ էլ չկա: Այս թեմայի   շուրջ իրենց կարծիքն են հայտնում մեր մշակույթի գործիչները։ Գրող, բանաստեղծ, թատերագիր, դերասան ՎԱՀՐԱՄ ՍԱՀԱԿՅԱՆԸ գտնում է, որ.

-Այսօրվա գործող իշխանությունը նմանվում է անկարող, փոքրիկ, բութ երեխայի: Կան չէ՞ երկու-երեք տարեկան բութ երեխաներ, որոնց ձեռքը ինչին կպնում է ջարդվում, կոտրվում է և անընդհատ ուրիշի վրա է գցում: Այսինքն՝ նա այն երեխան է, որ պետք է ոչնչին ձեռք չտա: Նա եթե ինչ որ բան ուզում է անել դա չի ստացվելու: Բացի դրանից, ինչպես մյուս երեխաները, ասում է ՝լավ եմ անում: Բայց այդ լավ եմ անումը առաջ էր ասում: Հիմա ասում է դու ես: Դու ես-ը նշանակում է ինչ որ եղել է դու ես մեղավոր:  Դրա համա կարծում եմ, որ խորացած չլինելով Ամուլսարի հարցի մեջ, կարող եմ ասել թող ոչինչ չանեն: Այսպես լավ է, այսպես թող մնա:

Ռեժիսորմուլտիկպլիկատոր ԴԱՎԻԹ ՍԱՀԱԿՅԱՆՑՆ  էլ  է բացասաբար վերաբերվում ասելով.

- Էությամբ անտի գլոբալիստ լինելով և հասկանալով, թե ով է ամենամեծ շահույթը ստանալու այդ շահագործումից /խոսքը վերաբերվում է արտասահմանյան ընկերություններին՝ անգլիական, ամերիկյան/համոզված եմ, որ շահույթի իննսուն տոկոսը դրսից օլիգարխների գրպաններում է լինելու:  Նման շահագործումից Հայաստանի էկանոմիկան շատ չնչին տոկոս շահույթ կունենա: էլ չեմ ասում, որ կառաջանան  ուրիշ այլ խնդիր, որոնք կապված են էկոլոգիայի հետ: Ցանկացած հանքագործություն իր հետևից բերում է տարբեր խնդիրներ: Նման շահագործումը   շատ լուրջ խնդիրներ  կառաջացնի Ջերմուկի և Սևանի հոսող ջրերին:

Նունե Զաքարյան

Հ.Գ. Զրույցի շարունակությունը կարդացեք «Իրավունք» թերթի վաղվա համարում

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում