Ուզում ենք՝ մեզ մարդու տեղ դնեն, բայց մեզ շաշի տեղ են դնում. ՌԴ մեկնել ցանկացողները կրկին կառավարության դիմաց են (Տեսանյութ)

Արխիվ 16-20

ՌԴ մեկնել ցանկացող քաղաքացիներն այսօր կրկին բողոքի ակցիա են իրականացնում Կառավարության դիմաց:

Նրանցից մեկը լրագրողների հետ զրույցում նշեց, որ հակառակ աջակցության խոստումների՝ կառավարությունից ոչ ոք մինչ օրս չի հետաքրքրվել իրենց խնդրով, ոչինչ չի արել, որպեսզի իրենք կարողանան մեկնել ՌԴ:

«Այսօր հավաքել ենք այստեղ, որ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպենք, խոսենք, այս հարցը լուծենք: Ժողովուրդը մինչև հիմա արևի տակ վառվում է: Մենք ուզում ենք, որ մեզ մարդու տեղ դնեն: Վրացական կողմը մեզ պետք է մարդու, ոչ թե անասունի տեղ դնի, որ մեզ գցեն ավտոբուսների մեջ, թողնեն: Տրանզիտի հարցը պետք է լուծվի:

Ճիշտն ասած, այնքան եմ հիասթափվել մեր կառավարությունից… Մեզ ոչ մեկ մարդու տեղ չի դնում, սրտի ցավով տոմս եմ առել, ամսի 28-ին պիտի գնամ: Ով որ գնա, էլ հետ չի գալու, թող իմանան դրա մասին: Թող թուրքերը գան», - ասաց ցուցարարը՝ միաժամանակ ցույց տալով սահմանին վրացական կողմի գործողությունների հետևանքով մայիսի 22-ին մահացած հայազգի Վախթանգ Մելքումյանի լուսանկարը:

Բողոքի ակցիայի մասնակից տղամարդը շեշտեց՝ վարչապետն իրենց հետ ավելի վաղ ունեցած հանդիպումից հետո խոստացել է, որ կօգնի, սակայն խոստումն իրականություն չի դարձել:

«Մեզ շաշի տեղ են դնում, գլխներիս տակ փափուկ բարձ դնում: Եթե մարդկանց այսպես արհամարհեն, մարդիկ կգնան ու էլ հետ չեն գա: Սխալ բաներ են անում, եթե կառավարությունն իր օրենքները չի հարգում, ժողովուրդը ո՞նց հարգի: Այն կառավարությունը, որը սեփական ժողովրդին չի լսում, երկար կյանք չի կարող ունենալ: Այսպես չի կարելի, մարդկանց պետք է հարգել», - ասաց ցուցարարը:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում