ՎՏԲ-Հայաստան Բանկի շահույթն ավելացել է ավելի քան երեք անգամ

Արխիվ 16-20

2020 թվականի երկրորդ եռամսյակի արդյունքներով` ՎՏԲ-Հայաստան Բանկի չբաշխված շահույթի ծավալը կազմել է 1,7 մլրդ ՀՀ դրամ, ինչը 3,6 անգամ գերազանցում է անցած տարվա ապրիլ-հունիս ամիսների ցուցանիշը։ Բանկը, չբաշխված շահույթի ծավալով, ՀՀ բանկային համակարգում զբաղեցնում է 3-րդ տեղը, և առաջին տեղը` ցուցանիշի աճի տեմպով:

Բանկին առաջատար դիրքեր ապահոված գործոններից մեկը ֆիզիկական անձանց վարկային պորտֆելի աճն է։ Երկրորդ եռամսյակի ընթացքում այն ավելացել է 6,2%-ով և կազմել 180 մլրդ. ՀՀ դրամ։ Դրական արդյունք է ապահովել նաև կոմիսիոն պրոդուկտների և տրանզակցիոն բիզնեսի արագ զարգացումն՝ ի հաշիվ ակտիվ քարտերի (380 հազ. քարտ) և աշխատավարձային քարտերի քանակի (95 հազ. քարտ) աճի: Քարտերի ընդհանուր շրջանառությունը հաշվետու ժամանակահատվածում աճել է 10%-ով և կազմել 74,8 մլրդ. ՀՀ դրամ։

Երկրորդ եռամսյակում ՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակել է իր ակտիվ աշխատանքները պետական ծրագրերի շրջանակներում և վճարումների ծավալով ՀՀ բանկային համակարգում զբաղեցրել է առաջին տեղը՝ 38,7 մլրդ. ՀՀ դրամ ցուցանիշով, ինչը 23%-ով ավել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։

2020թ. երկրորդ եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, իրավաբանական անձանց սպասարկման գործառնական եկամուտը ավելացել է 27%-ով, իսկ զուտ տոկոսային եկամուտը՝ 71%-ով։

Ներկա պահին Բանկն ունի ՀՀ տարածքում մասնաճյուղային և բանկոմատային ամենամեծ  ցանցը։  Մասնաճյուղերի ընդհանուր թիվը 73 է, որից 28-ը գտնվում են Երևանում, իսկ 45-ը՝ մարզերում։ Երկրորդ եռամսյակում բանկոմատների ընդհանուր քանակը կազմել է 193,  որից  91-ը տեղադրված են Երևանում, 102-ը` մարզերում: Մինչև տարեվերջ Բանկը մտադիր է ընդլայնել ինքնասպասարկման գոտիների ցանցը` քանակը հասցնելով 230-ի։ Երկրորդ եռամսյակի արդյունքներով` 24/7 ինքնասպասարկման գոտիների թիվը կազմել է 30։

«Վերջին տարիներին Բանկը ցուցաբերում է բարձր ֆինանսական ցուցանիշներ բոլոր  ուղղություններով` համակարգային զարգացման շնորհիվ։ Մասնավորապես՝ վերջին մի քանի տարիների ընթացքում մենք  մեծացրել ենք մանրածախ վարկային պորտֆելի ծավալը 2,3 անգամ, մեկնարկել ենք մի շարք ավտովարկավորման ծրագրեր խոշոր դիլերների հետ, ակտիվ զարգացնում ենք հեռահար սպասարկման հարթակները։ Կորպորատիվ բիզնեսում հաջող աշխատանք է տարվել խնդրահարույց ակտիվների և դրանց իրացման համար, ապահովվել է փոքր բիզնեսի վարկավորման աճ։ Գանձապետարանում նույնպես հասել ենք լավ արդյունքների մի շարք ներդրումային գործիքների ներդրման շնորհիվ` ապահովելով բրոքերային ծառայությունների մատուցման  բորսայական առևտրային հարթակների հասանելիությունը ВТБ Капитал Брокер-ի հետ համատեղ», - նշել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր Տնօրեն-Տնօրինության նախագահ Իվան Տելեգինը։

Առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ Բանկի պաշտոնական կայքում` https://www.vtb.am կամ զանգահարելով Բանկի Կոնտակտային Կենտրոն` 87-87 հեռախոսահամարով:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում