Անկախ իրադարձության բնույթից, մասշտաբայնությունից ու ժամանակահատվածից երկրի ներկապնակում շարունակում է իր ուրույն տեղն ունենալ Սերժ Սարգսյանի խոսքը. Կարեն Ավագյան

Արխիվ 16-20

Սերժ Սարգսյանի ասուլիսը չէր կարող լոկ քաղաքական լիներ։ Այն հագեցած էր պետական մտածելակերպ ունեցող հայրենասերի բացառիկ շեշտադրումներով։ Ցանկացած հարցադրմանն ի պատասխան հնչող միտք ուներ արտաքին քաղաքական լրջագույն հաղորդագրություններ՝ միջազգային հանրության, բարեկամ երկրների ու մեր հակառակորդների համար թարմացնելով, բացահայտելով և ամբողջացնելով ապրիլյան լայնամասշտաբ ռազմական գործողությունները որպես պատմական ու քաղաքական իրադարձություն։ 
Բազմաշերտ հաղթանակի վկայությունը փաստագրված է`
1) միջազգային հանրության 2016թ.-ի ապրիլին արված հայտարարություններով,
2) Մինսկի խմբի համանախագահների գլխավորությամբ փաստաթղթավորված Վիեննայի, Ժնևի և Սանկ Պետերբուրգի պայմանավորվածություններով,
3) Ալիևի «բողոքով» Արցախի անկախությունը ճանաչելու մասին։

Հնչեցված յուրաքանչյուր միտք առանձին վերցված ծածկագրերի համակարգ էր, որը դեռ շատ երկար ենք փորձելու վերծանել։ Մեկնաբանողի անձով պայմանավորված կբացահայտվեն շատ նրբերանգներ, որով մշտապես հագեցած էր խոսքը։ Ապրիլյանին հերոսաբար կռվածի, ապրիլյանի մասին լսածի, ապրիլյանը վերապրած հայի համար այդ բացահայտումները տարբեր են լինելու։ Իսկ այդ տարբերությունների համախումբը նախագահի մտքում է ու վարքագծում։
Շուրջ 3 ժամ տևած ասուլիսին խոսել ադրբեջանական կողմի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների մասին, բայց միևնույն ժամանակ չանցնել թույլատրելիի սահմանը։ Թույլատրելիի սահմանը` սեփական երկրին ոչ մի պարագայում չվնասելն է։ Կյանքի 30 տարին երկրի կայացմանը նվիրած մարդը երբեք չի նախընտրել սեփական վարկանիշը բարձրացնել ներքին կայունության ու արտաքին պաշտպանունակության հաշվին։ Փակագծեր բացել, բայց միևնույն ժամանակ չվնասել ու չվտանգել որևէ ժամանակահատվածի մաս կազմող պետական և զինվորական գաղտնիքներ։
Նախագահական կառավարման 10 տարիների և դրան նախորդած բարձրաստիճան պաշտոնավարումների ժամանակահատվածում հրապարակային ելույթները, որոնք սակավ չեն եղել, միևնույն է քիչ են թվացել։ Իրադարձությունների, բովանդակային քննարկումների հագեցվածությունն է նաև դրա պատճառը: Սա է խոսքի արժեքի ցուցիչը։ Եվ անկախ իրադարձության բնույթից, մասշտաբայնությունից ու ժամանակահատվածից երկրի ներկապնակում շարունակում է իր ուրույն տեղն ունենալ Սերժ Սարգսյանի խոսքը:

Ասուլիսը ոմանց համար միայն քաղաքական դիսկուրս ստեղծեց: Ոմանց` ոչ հայկական շահ սպասարկողների մոտ, ինչպես սպասելի էր, առաջացած լարվածությունը ավելի ցցուն դարձրեց ապազգային գործելաոճն ու քայլերը: Մասնավորապես` հայ-ռուսական դաշնակցության բարձր մակարդակից ու ձեռք բերված ռազմական օժանդակությունից, մեր բանակի նկատմամբ բարձր գնահատականից և այն փաստերից, որոնք ակամայից ի ցույց են դնում օրվա քաղաքական ու պետական սնանկությունը: Բացակայում է բովանդակային և մասնագիտական քննադատությունը: Իսկ առկա քննադատության բնույթը մակերեսային է և կողմնակալ:

Պատահում են մարդիկ, ովքեր ավելի հեռատես են ու ավելի համարձակ, քան իրենց ժամանակակիցների ընկալումները։ Մեր երկու հայկական պետությունների անվտանգությունը 30 տարի երաշխավորածներից մեկը լինելով եղել և մնում է ավելի համարձակ ու ավելի հեռատես քան թույլ է տալիս ժամանակը։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում