ՄԻՋԱԿՈՒԹՅԱՆԸ ՇԱՏ ԿԽԱՆԳԱՐԵՆ Հ. ՍԱՀՅԱՆՆ ՈՒ Վ. ԴԱՎԹՅԱՆԸ

Արխիվ 16-20

Այսօր մեր հյուրն է բանաստեղծ, Հայաստանի գրողների միության անդամ ԽԱՉԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ: Զրուցելու ենք ՙՀայ գրականություն՚ առարկայի շուրջ այսօրվա բարձրացված աղմուկից: Փոփոխելով ծրագիրը ավելացվել են գրողներ, որոնց կամ ընդունում են կամ չեն ընդունում:
Արդյո±ք այդ ծրագիրն իր հետ չի բերի արժեհամակարգի անկում:

 

ՎՏԱՆԳՎԱԾ Է ՀԱՎԱՏՔԸ

- Այս օրերին տեսնում եմ նաեւ հավատի հետ կապված լուրջ խնդիրներ ունենք: Ես չեմ զարմանա, որ վաղը ճանճի անվան եկեղեցի բացեն եւ ասեն, որ մենք հավատում ենք ճանճին, որովհետեւ ճանճը Աստծո կողմից հղված սուրբ է: Այսինքն` աբսուրդի է հասնում ամեն ինչ: Եվ Քրիստոսի այդ մաքրամաքուր, մեծ, լուսավոր, ապրեցնող կերպարը փորձում են շրջանցել, երբեմն նաեւ` ծաղրել: Դրանք ինձ համար ինքնաոչնչացված գոյանքներ են, բայց կարողանում են լուրջ վնասներ հասցնել, խեղել դեռահասների հոգեւոր աշխարհը: Հայ քրիստոնիայի մեր ազգապահպան հավատը կորցնելով մենք կհայտնվենք մեր ինքնությունը կորցնելու վտանգի առջեւ:

 

ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՍԵՐ Է

Հայ գրականություն առարկայի ծրագրային փոփոխություններն ընդունո՞ւմ եք:

Այս դասագրքերը շատ խոցելի են: Գրականության դասագիրքը պետք է հայ գրողների ամբողջ ուժն ու ավյունը փոխանցի սերունդներին: Ի՞նչ ասել է, որ երեխան այս տարիքում չի ընկալի այս կամ այն հանճարեղ հեղինակի ստեղծագործությունները: Երբ Նարեկացու ստեղծագործություններին հաղորդվում էի դպրոցահասակ տարիներին, իհարկե, խորությունը չէի ընկալումում, բայց այդ տաղերը կարդալով այնպիսի բերկրանք էի ապրում, որը ոչնչով չես կարող բացատրել: Միայն 40 տարեկանից հետո եմ ընկալել նրա ՄԱՏՅԱՆԻ աստվածային ուժը: Գրականությունը մեծ հաշվով սեր է: Եթե գրողի ստեղծածի մեջ բացակա է սերը, ուրեմն այնտեղ չարություն ու ատելությունն են ծավալվել: Հ. Սահյանը, Վ. Դավթյանը, Պ. Սեւակը, Հովհ. Շիրազը, Ս. Կապուտիկյանը ոչ միայն գրողներ էին, որոնք ստեղծեցին լուրջ գրականություն, այլեւ ձեւավորեցին միջավայր` դատարկ չթողնելով մեր մշակութային դաշտը: Եվ Արցախյան գոյամարտի հաղթանակը, ինչպես նշեց գրող, գրականագետ Ալեքսանդր Թոփչյանը` նաեւ իրենցով էր պայմանավորված: Մի ամբողջ համալսարան այնքան ազգապահպանման գործ չի արել, որքան Շիրազն իր բանաստեղծություններով: Ս. Կապուտիկյանի «Խոսք իմ որդուն» բանաստեղծությունը տասնյակ տարիներով մեծ դեր կատարեց մեր սփյուռքահայության շրջանում: Հիմա եթե այսօրվա «գեղագետիկները» անպայման ուզում են խորքերում գտնել այս կամ այն «իզմերով» փաթեթավորված զգացողական խուճուճ վիճակներ, խորհուրդ եմ տալիս գնան մի քանի ժամ Քոչարի Սասունցի Դավթի առջեւ կանգնեն, անթարթ նայեն, որ մի քիչ տաղամարդու շնորհք գա վրաները: Այդ հաղթական ձին եւ իր վրայի հզոր հեծյալն իրենց անպայման ուժ կհաղորդեն:

 

ՎՏԱՆԳՎԱԾ Է ԱՄՈՒԼՍԱՐԸ

Իշխանափոխությունն ի՞նչ տվեց մեզ:

Ամենանշանակալի ձեռքբերումը կոռուպցիայի նվազումն է եւ բանկային համակարգի հրեշների ախորժակն ինչ-որ չափով զսպելը: Տխուր է, որ Ամուլսարը դեռեւս վտանգված է, որ սեռախախտների ակտիվությունը լուրջ խնդիրներ է առաջ բերում, որ ազգային արժեքները փորձում են շրջանցել եւ գլոբալիզացիայի շքերթն ավելի ստվարացնել: Երկիր մոլորակի վրա դեռեւս մնացած առողջ ուժերին դիմելով, ասում եմ` եկեք էս աշխարհաքաղաքացիներին տիեզերքի քաղաքացիների տիտղոսին արժանացնենք եւ ուղարկենք մեր մոլորակից դուրս` դեպի անծիրություն...

 

ՇԱՏ ԿՈՒԶԵՆԱՅԻ, ՈՐ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ ՕՐԸ ՍԿՍԵԻՆ ՀՐԱՆՏ ՄԱԹԵՒՈՍՅԱՆ ԿԱՐԴԱԼՈՎ

- Անդրադառնալով հայ գրականությանը` ասեմ, որ Հրանտ Մաթեւոսյանը ամենաապրեցնող գրողներից է: Լավ է, որ ընթերցանությունից դուրս հատվածն էլ նրա արվեստին հաղորդվելու հնարավորություն ունի` ֆիլմերի միջոցով: Նրա «Մենք ենք մեր սարերը» ժողովուրդը շատ սիրում է: Նա այն գրողն է, որին պետք է կարդալ: Շատ կուզենայի, որ Ազգային ժողովում օրը սկսեին 1-2 էջ Հրանտ Մաթեւոսյան բեմից հնչեցնելով: Դա շատ ավելի լավ կլիներ, քան «Այբբենարանի» հետ կապված կործանարար կամ տրանսգենդերի եւ այլ բազմաթիվ ողորմելի ելույթները:

 

ՈՒԺՆ Է ԾՆՈՒՄ ԻՐԱՎՈՒՆՔ

Այսօր ղեկավար այրերից կան մարդիկ, որոնք Արեւմտյան Հայաստանը անվանում են Անատոլիա, Արեւելյան Հայաստանը` Կովկաս...

Հայաստանը վաղուց խեղված է մարմնով, ինչպես ասենք մարդու մոտ կարող է բացակայել` ձեռքը, ոտքը, աչքը... Մինչեւ չմիանանք մեզանից խլված մեր կեսին, չենք ամբողջանա: Որեւէ մեկին թույլ չեմ տա ծաղրել իմ Հայրենիքը: Նրանք, ովքեր կարծում են` թուրքին հաճոյանալով նպաստավոր պայմաններ են ստեղծում իրենց եւ երկրի համար, չարաչար սխալվում են: Մենք ունենք աշխարհում սփռված գիտնականների հզոր բանակ եւ եթե նրանց համախմբենք մեր նպատակների շուրջ, լուրջ արդյունքներ կստանանք: Կարգախոսը չի փոխվել` ՈՒԺՆ Է ԾՆՈՒՄ ԻՐԱՎՈՒՆՔ: Մենք կարող այդ ուժ-իրավունքը ստեղծել:

 

ՄԱՐԴԻԿ ՕՐ ՕՐԻ ՀՈՒՍԱԽԱԲ ԵՆ ԼԻՆՈՒՄ

Եվ վերջում մեջբերելով Ձեր խոսքերը. «Իմ հայրենիքն է ինձնից հեռանում, Ես չեմ հեռանում իմ հայրենիքից»,-եթե այսպես շարունակվի կհեռանա՞ք:

Հորս կորցնելուց հետո ինքս ինձ վրա եմ միայն հույս դրել եւ որեւէ մեկի հետ հույս չեմ կապել, որ հեռանամ: Թեպետ, տխուր է, որ օր օրի հուսախաբ են լինում հայրենակիցներդ եւ այս անգամ փշրվող հավատի ճիչերով:

 

Զրույցը

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆԻ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում