ԹՐԱՄՓՆ Ի ՎԻՃԱԿԻ ՉԷ ՊԱՅՔԱՐԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԵՄ․ ՋՈՆ ՔԵՐՐԻ
Արխիվ 16-20ԱՄՆ նախկին պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփն ի վիճակի չէ պայքարել Ռուսաստանի դեմ։ Այս մասին ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչության նախկին ղեկավարը հայտարարել է Դեմոկրատների կուսակցության համագումարի ժամանակ, որը, համավարակի պատճառով ընթանում են օնլայն ռեժիմով։ Керри: «Դոնալդ Թրամփը ձեւացնում է, թե իբր Ռուսաստանը հարձակում չի գործել մեր ընտրական գործընթացների վրա»,- հայտարարել է Քերրին, հավելելով, որ Թրամփը նաեւ ոչինչ չի ձեռնարկում կապված այն բանի հետ, որ իբր Ռուսաստանը պարգեւատրում է խոստացել ամերիկացի զինվորների դիմաց։ «Նա չի պաշտպանի մեր երկիրը, նա չգիտի, թե ինչպես պաշտպանի մեր զինվորներին»,- իր խոսքում ընդգծել է Քերրին։ Նա նաեւ ասել է, որ Թրամփը միայն սեփական անձի պաշտպանությամբ է մտահոգված։ ԱՄՆ նախկին թիվ մեկ դիվանագետը նաեւ իր աջակցությունն է հայտնել դեմոկրատների նախագահի թեկնածու Ջո Բայդենին։

