«Հրապարակ». Ոչ մի երկրում իշխող ուժը ընդդիմադիրներին չի մեղադրում իշխանության ձգտելու համար

Արխիվ 16-20

«Աշխարհի դեմոկրատական երկրները քաղաքական պայքարի հստակ համակարգ են ձևավորել` կուսակցությունների միջոցով իշխա­նության գալու ուղին: Մեկը կամ մի քանիսը կոալիցիոն կառավարման եղանակով գալիս են իշխանության, մյուսները զբաղեցնում են ընդդիմա­դիր դաշտն ու պայքարում հաջորդ ընտրություններում հաջողելու հա­մար:
Ընտրությունների միջև ընկած ժամանակամիջոցում իշխող քաղա­քական ուժը փորձում է լավ կառա­վարել և ընտրողին համոզել, որ լավ է կառավարում երկիրը: Իսկ ընդդի­մադիր ուժերը փորձում են ապա­ցուցել, որ իրենք ավելի լավ կկառավարեն, և դրա համար շարունակ բացահայտում են կառավարող ուժի սխալներն ու վրիպումները:
Սա է քաղաքական պայքարի պարզունակացված բանաձևը: Սակայն ոչ մի երկրում իշխող ուժը չի մեղադրում ընդդիմադիրներին իշխանության գալու ձգտման համար, չի անվանում նրանց ռևանշիստներ և չի պախա­րակում իրեն քննադատելու համար:
Ավելին` ոչ մի քաղաքական ուժ, գալով իշխանության, չի փորձում ներշնչել հասարակությանը, որ նախ­կին իշխանությունները հանցագործ էին, և իրավունք չունեն քաղաքա­կան դաշտում տեղ զբաղեցնել ու կրկին ձգտել իշխանության:
Օրինակ` ամերիկյան հասարակությունում դե­մոկրատական և հանրապետական կուսակցությունները հերթագայում են միմյանց, ասենք` դեմոկրատ Բիլ Քլինթոնի մտքով չէր անցնում, որ իր նախորդին` Ջորջ Բուշ ավագին, անվանի թալանչի ու սրիկա և կոչ անի այլևս երբեք չընտրել Հանրա­պետական կուսակցությանը:
Ավե­լին` Քլինթոնին կրկին հաջորդեցին հանրապետականները, այն էլ` Ջորջ Բուշ կրտսերը: Հետո նորից եկավ դեմոկրատների ժամանակը, իսկ այսօր իշխանության գլխին է հան­րապետական Թրամփը: Անգամ եթե նախկինների կոռուպցիոն գործարքները բացահայտվում են, և քրեական գործեր հարուցվում, կուսակ­ցությունների դեմ պայքար չի տարվում»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում