«Ժողովուրդ». ՍԴ դատավորի թեկնածուն «Իմ քայլ»-ի սրտով է. իշխող խմբակցությունը  նրան մեկ անգամ ընտրել էր

Արխիվ 16-20

««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ներսում դրական տրամադրվածություն է առկա Էդգար Շաթիրյանի հանդեպ, որին «Ժողովուրդ» օրաթերթի փոխարեն առաջադրելու են Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու, և օգոստոսի 22-ին նրա և ՔՊ-ականների հետ հանդիպումը նպատակ ունի վերջնականապես կարգավորել այդ հարցը, որոշում կայացնել և հայտարարել այդ մասին:
Ընդ որում, նկատենք, որ ՔՊ-ականների հետ հանդիպումն ի սկզբանե նախատեսված է եղել վաղը՝ օգոստոսի 21-ին, սակայն օրվա փոփոխություն է եղել, որպեսզի հարմար լինի հանդիպման բոլոր կողմերին: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ դեռ Շաթիրյանի թեկնածությունն առաջադրելու մասին պաշտոնապես տեղեկություն առկա չէ և անգամ նրա հետ խոսակցությունները խիստ նախնական են եղել, և վերջնական որոշումը կկայացվի արդեն կուսակցության վարչության հետ հանդիպումից հետո, որին ըստ նախնական տեղեկությունների, մասնակցելու է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, քանի որ հենց կառավարության կողմից պետք է առաջադրվի Շաթիրյանը:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նախկին թեկնածու Վահրամ Ավետիսյանի՝ պայքարից դուրս գալուց հետո կառավարության անդամները երկար ժամանակ փնտրտուքի մեջ են եղել՝ չիմանալով, թե ում առաջադրեն այդ պաշտոնում, մանավանդ որ նախկին թեկնածուն իշխող խմբակցության պատգամավորներից շատերի սրտով  չէր: Եվ ի վերջո թեկնածությունը կանգ է առել Շաթիրյանի վրա, որը, նկատենք, կարճ ժամանակ եղավ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ, և հենց իշխող խմբակցության թեկնածուն էր այդ պաշտոնում՝ ստանալով 96 կողմ և 6 դեմ ձայներ:  Ընդ որում, հինգ թեկնածուներից 2019 թվականի նոյեմբերի 19-ին տեղի ունեցած ընտրությանը հենց նրան էին տվել ամենաշատ թվով ձայները, և հենց դա է պատճառը, որ կառավարության ընտրությունը կանգ է առնում Շաթիրյանի վրա՝ հաշվի առնելով նախկին քվեարկությունը:

Այստեղ ընդգծենք, որ միայն օգոստոսի 18-ից հետո Էդգար Շաթիրյանը կարող էր դառնալ ՍԴ անդամ, քանի ՀՀ Սահմանադրական դատարանի մասին օրենքի չորրորդ հոդվածում ասվում է.  «Սահմանադրական դատարանի դատավոր կարող է ընտրվել քառասուն տարին լրացած, միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, ընտրական իրավունք ունեցող, բարձր մասնագիտական և բարոյական որակներով և մասնագիտական աշխատանքի առնվազն տասնհինգ տարվա փորձառությամբ, հայերենին տիրապետող, բարձրագույն կրթությամբ իրավաբանը»:  Այստեղ նկատենք, որ օգոստոսի 18-ին Էդգար Շաթիրյանի ծննդյան օրն էր, և նա դարձավ 40 տարեկան»,- գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում