Հայաստանի չեմպիոնը լրացուցիչ ժամանակում պարտվեց «Օմոնիային» և պայքարը կշարունակի Եվրոպա լիգայում
Արխիվ 16-20ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ակադեմիայում կայացավ ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի «Արարատ-Արմենիա» - «Օմոնիա» հանդիպումը։
Հայաստանի չեմպիոնը սեփական հարկի տակ պարտվեց նվազագույն` 0-1 հաշվով և պայքարը կշարունակի Եվրոպա լիգայի որակավորման 2-րդ փուլում:
Հանդիպման հիմնական ժամանակում թիմերը մի քանի անգամ հստակ գրոհներ կազմակերպեցին միմյանց դարպասների մոտ, սակայն դրանք գոլով եզրափակել չհաջողվեց և խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ։
Հանդիպման միակ գոլը խփվեց 94-րդ րոպեին. Հյուրերի կազմում գոլի հեղինակ դարձավ Տիագո Ֆերեյրա Դոս Սանթոսը, որն էլ Չեմպիոնների լիգայի որակավորման 2-րդ փուլի ուղեգիր նվաճեց իր թիմի համար։

