Ինչպես են «թավշյա պաշտոնյաների» ընկերները տեղավորվել պետական համակարգում
Արխիվ 16-20«Եկել է ժամանակը փակելու «խնամի-ծանոթ-բարեկամով» Հայաստանի էջը և բացելու քաղաքացիական Հայաստանի էջը». այս և նմանատիպ այլ հայտարարություններ էր անում ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը, ով իշխանության գալուց հետո ԽԾԲ-ական խմբապետական Հայաստանի նոր էջ է բացել։ Չնայած այս հանգամանքին՝ Փաշինյանը բազմիցս հերքել է, թե Հայաստանում գործում է «խնամի-ծանոթ-բարեկամ» սկզբունքը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Սերգեյ Մեղրյանը նշանակվել է գլխավոր հարկադիր կատարող (ԴԱՀԿ պետ): Ըստ մամուլում առկա տեղեկությունների՝ վերջինս հանդիսանում է Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի ընկերը։ Այս տեղեկատվությունը չի հերքվել Բադասյանի կողմից, սակայն նշվել է, որ նախարար Բադասյանը մինչև վերջին ժամանակահատվածը Սերգեյ Մեղրյանի հետ առնչվել է ուսանողական տարիներին:
Մամուլում սակայն տեղեկություններ են տարածվում, որ Բադասյանի ընկեր լինելը Մեղրյանի միակ մեղքը չէ, շատ է խոսվում այն մասին, որ Մեղրյանի նշանակումից հետո կառույցը իրական տեռոր է իրականացնում քաղաքացիների հանդեպ՝ էլ ավելի հարվածելով, առանց այդ էլ սոցիալական ծանր վիճակում գտնվող քաղաքացիներին:

