Նորվեգիան ռուս դիվանագետի է արտաքսում լրտեսական սկանդալի պատճառով
Արխիվ 16-20
Նորվեգիայի ԱԳՆ-ն որոշել է երկրից արտաքսել ռուս դիվանագետին: Ինչպես հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով գերատեսչության ներկայացուցչին, այդ որոշումը կապված է «լրտեսական սկանդալի» հետ:
Ավելի ուշ նախարարությունից հաստատել է լուրը: Գերատեսչության տվյալներով՝ ՌԴ քաղաքացին, որի անունը չի նշվում, աշխատել է դեսպանատան առևտրային բաժանմունքում և «դիվանագիտական կարգավիճակին անհարիր» գործունեություն է ծավալել: Միևնույն ժամանակ, նախարարությունից հրաժավել են նշել, թե ինչ օրենքներ է խախտել դեսպանատան աշխատակիցը:
Ակնկալվում է, որ «պերսոնա նոն գրատա» հայտարարված դիվանագետը թագավորության տարածքը կլքի մինչև շաբաթվա վերջ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել 50-ամյա նորվեգացու ձերբակալության մասին, որին կասկածում են պետական գաղտնիքներ բացահայտելու մեջ: Նշվում է, որ նա հանդիպել է «ռուս հետախույզի» հետ և նրան տեղեկություններ է փոխանցել, որոնք կարող են «վնասել Նորվեգիայի հիմնարար շահերին»: Նրան սպառնում է մինչև 15 տարվա ազատազրկում:
https://iravunk.com/sim/?p=119228&l=am/