Սա առաջին դեպքը չէ, երբ ոստիկանները, յուրովի մեկնաբանելով օրենքն ու լրագրողների իրավունքները, չարաշահում են իրենց լիազորությունները և միջամտում ԶԼՄ-ների գործունեությանը. Հայտարարություն

Արխիվ 16-20

Լրագրողական կազմակերպությունների համատեղ հայտարարությունը՝ Ազգային ժողովի բակում լրագրողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու դեպքի վերաբերյալ։

«Երեկ՝ օգոստոսի 18-ին, Ազգային ժողովի բակում, որտեղ կազմակերպվել էր զբոսանք-ակցիա հանուն Ամուլսարի և Ջերմուկի պահպանության, ոստիկանները խոչընդոտել են մի խումբ լրագրողների մասնագիտական գործունեությունը։ Այսպես՝ ԱԺ դիմացի այգու բաց դարպասներից ներս թողնելով ակտիվիստների մի մասին ու նրանց միացած քաղաքացիներին՝ իրավապահները նախ թույլ չեն տվել ԶԼՄ-ների ներկայացուցիչներին մտնել այդ տարածք և լուսաբանել միջոցառումը, ապա պահանջել են թույլտվություն ստանալ խորհրդարանի աշխատակազմի ղեկավարից և նոր միայն նկարահանումներ կատարել։ Մոտ կես ժամ տևած վիճաբանությունից հետո նույն ոստիկանները լրագրողներին ներս են թողել՝ գրանցելով նրանց անուն, ազգանուն, հայրանունն ու լրատվամիջոցի անվանումը։

Մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպություններս, արձանագրում ենք, որ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված արտակարգ դրության ժամանակահատվածում սա առաջին դեպքը չէ, երբ ոստիկանները, յուրովի մեկնաբանելով օրենքն ու լրագրողների իրավունքները, չարաշահում են իրենց լիազորությունները և միջամտում ԶԼՄ-ների գործունեությանը։ Տեղին է վերհիշել լրատվամիջոցներից «խուճապ հարուցող» հրապարակումները հեռացնելու պահանջները, ինչպես նաև՝ ընտրողաբար հեռուստաընկերություններ այցելելն ու հաղորդումների ժամանակ դիմակներ չկրելու համար վարչական վարույթ հարուցելը։

Ելնելով վերոգրյալից՝ պահանջում ենք.

-  ՀՀ ոստիկանությունից՝ հարուցել ծառայողական քննություն, բացահայտել օգոստոսի 18-ին ԱԺ այգու մուտքի մոտ լրագրողների օրինական գործունեությունը խոչընդոտողներին և պատասխանատվության ենթարկել նրանց,

- ՀՀ կառավարությունից՝ հստակ հրահանգել իրավապահներին գործել իրենց լիազորությունների սահմաններում և չօգտագործել արտակարգ դրության պայմանները որպես առիթ՝ միջամտելու կամ անհիմն սահմանափակելու ԶԼՄ-ների աշխատանքը»։

 

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում