«Պատասխանը լինելու էր շատ ուղիղ՝ «Իսկանդեր»-ի հրթիռները հասնելու էին Բաքու կամ Գյանջա». Սերժ Սարգսյան

Արխիվ 16-20

«Հարցի հասցեատերը ես չեմ, ինքս էլ հաճույքով կցանկանայի լսել, թե ի՞նչ պատասխաններ են տրվել կամ ի՞նչ քննարկումներ են եղել ՌԴ-ի մեր գործընկերների հետ։ Ես ձեզ շնորհակալ կլինեմ, եթե դուք այդ հարցնն ուղեք իրական հասցեատիրոջը - ասում է ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանն, անդրադառնալով լրագրողի հարցին՝ ի՞նչ պատասխան է ստացել վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսասատնի Դաշնությունում ապրիլյան պատերազմի վերաբերյալ քննարկման ընթացքում, այն պարագայում, երբ վերջինս ժամանակին պնդում էր, թե ապրիլյան պատերազմը տեղի է ունեցել Ռուսասատնի Դաշնության իմացությամբ և նրա անմիջական թույլտվությամբ։

Երրորդ նախագահի գնահատմամբ՝ քաղաքական տեսակետից այդպիսի հայտարարությունները տգիտություն են։ «Երբ մարդիկ դաշնակիցների վերաբերյալ չստուգված, վարկաբեկող, մտացածին տեսակետներ են հայտնում, դա շատ խորը հետևանքներ է ունենում՝ և ոչ միայն այդ պահին։ ՌԴ-ն մեր ռազմավարական դաշնակիցն է։ Այդպիսի հայտարարությունը նշանակում է մեղադրել քո դաշնակցին՝ պատերազմ հրահրելու, այլ կերպ ասած՝ դավաճանության մեջ։ Դա անթույլատրելի է և հատկապես այն պարագայում, երբ Ռուսաստանի Դաշնությունը մեզ հսկայական օժանդակություն է ցուցաբերել՝ որպես դաշնակից»,- ընդգծել է Նախագահ Սարգսյանը՝ ավելացնելով, որ հիմա փորձում է միտք այնպես ձևակերպել, որ ռազմական գաղտնիք չբացահայտի, որը հավելյալ խնդիրներ կստեղծի։

«Մինչև 2018 թվականի ապրիլյան իրադարձությունները մենք ՌԴ-ից ստացել ենք 50.000 տոննայից ավել ռազմատեխնիկական օժանդակություն։ Երբ խոսք է գնում տազմատեխնիկական օժանդակության մասին, սա նշանակում է, որ դրա համար չես վճարում։ Պատկերացնո՞ւմ եք ինչ թվի մասին է խոսքը, այլ թվերի մեջ չեմ մտնում ...Ես սրա վրա ծանրանում եմ ոչ նրա համար, որ այսպիսի հայտարարություններ անողներն այսօր իշխանություն են, այլ նրա համար, որ ապագայում նման մոտեցումները բացառվեն։ Բացի Հայաստանից որևէ մեկն այլ երկրներում «Իսկանդեր» չունի։ Սա դաշնակցի բերաբերմունք է՞, թե՞ ոչ։ Նույնիսկ Բելոռուսը, որի հետ ՌԴ ընդհանուր պետության գաղափար ունի, այդ զինատեսակից չունի։ Նույն «Իսկանդեր»-ի առկայությամբ էր պայմանավորված այն հանգամանքը էր, որ 2016 թվականին լայնամասշտաբ խոշորածավալ պատերազմ չբռնկվեց, այլ սահմանափակվեց լայնամասշտաբ ռազմական գործողություններով։

Ձեզ համար տարօրինակ չէ, որ ադրբեջանցիները լայնածավալ ռազմական գործողությունները սկսեցին իրենց հատուկ նշանակության ստորաբաժանումների ուժերով։ Նրանց հրետանին հասանալի էր մեր մի քանի զինավանների մշտական վայրերին, ինչո՞ւ չօգտագործեցին, որովհետև ակնհյատ էր, թե պատասխանն ինչ էր լինելու... իսկ պատասխանը լինելու էր շատ ուղիղ՝ «Իսկանդեր»-ի հրթիռները հասնելու էին Բաքու կամ Գյանջա։ Այսքանից հետո պարզ չէր, թե Ադրբեջանի ղեկավարությունը քաղաքական առումով կարո՞ղ էր դիմանալ այդ կորուսներին, թե՞ ոչ։ Ձեզ համար տարօրինակ չէ՞, որ ադրբեջանական կողմը ռազմական ինքնաթիռներ չօգտագործեց, Ինչո՞ւ չօգտագործեցին, նամանավանդ, եթե ունեն բազմաթիվ ինքնաթիռներ։ Այդ ինքնաթիռները փորձում էին մոտենալ մեր սահմանին և արդեն իսկ հայտնվում էին С 300-ի թիրախում, որոնք մենք ստացել ենք, որպես ռազմատեխնիկական օժանդակություն»,- նշել է նա։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում