«Հատկապես ո՞ր սխրագործության համար են բոլոր 71 հոգին պարգևատրվել, կամ դեռ պետք է պարգևատրվեն «Մարտական խաչ» շքանշանով». Սերժ Սարգսյան

Արխիվ 16-20

«Ապրլյան քառօրյան և տավուշյան գործողությունները որևէ կերպ չի կարելի համեմատել իրար հետ։ Մի բան է լայնածավալ ռազմական գործողությունները, որ մղվում էին 200 կմ-ից ավելի հատվածում, մեկ այլ բան է մարտական բախումը, որ տեղի է ունենում մի քանի հարյուր մետր հատվածներում,- ասել է ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը։

Նա արձանագրել է, որ Տավուշում մեր զինված ուժերն իրենց լավագույնս դրսևորեցին և դրանով լուծեցին չափազանց կարևոր խնդիր։

«Ես շատ ուրախ եմ, որ հերթական անգամ հայկական զինված ուժերն իրենց դրսևորեցի լավագույնս։ Սա պետք է գնահատել և սրա համար շնորհավորել մեր զինված ուժերին, բայց նույնը պետք էր անել 2018 թվականին մայիս – հունիս ամիսներին՝ Նախիջևանի ուղղությամբ։ Դա անհրաժեշտություն էր։ Այստեղ երկու նկատառում ունեմ։ Առաջին հերթին՝ ցանկալի կլիներ, որ մեր հանրությունը, այդ թվում նաև ես, ավելի հանգամանորեն տեղեկացված լինեինք, թե հատկապես ո՞ր սխրագործության համար են բոլոր 71 հոգին պարգևատրվել, կամ դեռ պետք է պարգևատրվեն «Մարտական խաչ» շքանշանով։

Սա չափազանց կարևոր հանգամանք է՝ հատկապես ինձ համար։ Երկրորդ նկատառումս այն է, որ 1994 թվականին կնքած հրադադարից հետո, երբ առաջին անգամ ՀՀ 1-ին նախագահ Լևոն Տեր Պետրոսյանը ի մի էր բերում նախորդ չորսը տարիների ռազմական գործողությունները և դրանցում ակտիվ մասնակցություն ունեցողներին, այդ թվում Շուշիի և այլ ռազմական օպերացիաները, ընդամենը երկու տասնյակ մարդ պարգևատրվեց «Մարտական խաչ» շքանշանով։ Ես սա որևէ մեկին կշտամբելու համար չեմ ասում»,- ասաց Ս.Սարգսյանը։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում