«Հրաժարվեցինք կնքել նոր հրադադարի փաստաթուղթ, որով Արցախը դուրս կմղվեր որպես հակամարտության իրավահավասար կողմ». Սերժ Սարգսյան

Արխիվ 16-20

2016 թվականի ապրիլյան պատերազմի օրերին Հայաստանին առաջարկվել է ստորագրել հրադադարի նոր փաստաթուղթ՝ ներկայացված Ադրեջանի կողմից, ինչը մերժվել է։ Այսօր նման հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

Ինչպես արդեն հայտնել ենք՝ պաշտոնաթողությունից հետո առաջին անգամ այսօր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ասուլիս է հրավիրել՝ ներկայացնելով ապրիլյան պատերազմի թեմայով։

«Հասե՞լ են նրանք իրենց նպատակներին թե ոչ. Առաջին ՝ մարտի դաշտում կրած անհաջողությունները թույլ չտվեցին Ադրբեջանին՝ հայկական կողմերին և միջազգային հանրությանը կանգնեցնել կայացած փաստի արջև և ստիպել բանակցել իրենց ցանկացած կետից օրակարգով։ Բանակցություններում եղավ բեկում, բայց այն օրակարգով, ինչ մենք պնդում էինք դեռ 2013 թվականից՝ ստեղծել հրադադարի խախտումների հետաքննության միջազգային մեխանիզմ։ Ալիևն էլ ապրիլյան պատերազմից հետո ստիպված էր այս իրողությանը համաձայնել Վիենայում, ապա Սանկտ-Պետերբուրգում, ի դեպ սա եղել է մեր իշխանության թողած ժառանգության կարևորագույն բաղադրիչներից մեկը։

Այսպիսով` ապրիլյան ագրեսիայի արդյունքում Ադրբեջանը հսկայական կորուստներ կրեց ոչ միայն ռազմաճակատում, այլև դիվանագիտական ասպարեզում, ապացուցվեց, որ Ադրբեջանն ի վիճակի չէ խնդիրը լուծել ռազմական ճանապարհով։

Երկրորդ՝ կրելով անհաջողություններ մարտի դաշտում Ադրբեջանը ստիպված էր նստել բանակցային սեղանի շուրջ՝ Ռուսաստանի մասնակցությամբ։ Մեզնից ակնկալվում էր, որ համաձայնենք հրադադարի նոր համաձայնագրի ստորագրման ադրբեջանական առաջարկին, բայց մենք մերժեցինք, պնդելով, որ վերահաստատվի 1994 թվականի մայիսյան հրադադարի անժամկետ բնույթը՝ այսինքն հրաժարվեցինք կնքել նոր հրադադարի փաստաթուղթ, որով փաստորեն Արցախը դուրս կմղվեր որպես հակամարտության իրավահավասար կողմ։

Ավելի ուշ ստացանք համանախագահների հստակ դիրքորոշումը՝ ԵԱՀԿ-ում տարածված պաշտոնական հայտարարությամբ, որով մեկ անգամ ևս ընդգծվում էր 1994 թվականի եռակողմ հրադադարի անժամկետ բնույթը։
Երրորդ՝ ինչպես ասացի Ալիևը ցանկանում էր բարձրացնել ժողովրդի ու բանակի մարտական ոգին ու ստեղծել ինչ-որ առասպել՝ հաղթանակի մասին։ Անգամ կազմավորել էին հատուկ խմբեր՝ սպասվող հաջողությունները արագ հանրայնացնելու համար՝ շնորհիվ մեր քաջարի մարտիկների։

Մի փոքր առաջ անցնելով ասեմ, որ ցավալի է հետևել, թե ինչպես են վերջին տարիներին այս նպատակի իրագործմանը ծառայում որոշ ուժեր մեր երկրի ներսում։ Արդեն չորս տարի ստեղծվում և տարածվում են միֆեր, բացարձակ ստեր` բահերով կռվող, սոված ու առանց փամփուշտի մնացած զինվորների և դիզվառելիքի փոխարեն ջրով լիցքավորված զրահատեխնիկայի մասին։ Սա ուղղակի ամոթ է` նույնիսկ քաղաքական նպատակների հասնելու տեսանկյունից։

Այսքանից հետո՝ հայկական կողմի համար ապրիլյան պատերազմը հաղթանա՞կ էր, թե՞ պարտություն:

Ինձ համար սա երբևէ հարց չի եղել, քանի որ, արդյունքներից ելնելով, վստահ եմ՝ սա մեր հաղթանակն է, բոլորիս հաղթանակը։

Արդյո՞ք արդյունավետ է աշխատել մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը։ Որոշակի թերացումներով հանդերձ, ռազմական, քաղաքական, պետական ու քաղաքացիական գրեթե բոլոր օղակներն իրենց դրսևորել են լավագույնս։ Իսկ թերացումների ու դասերի վերաբերյալ առկա է ՀՀ ՊՆ և ՀՀ ԶՈՒ ԳՇ «Հույժ գաղտնի» զեկույցը, որը ենթադրում եմ՝ հասանելի է եղել նաև հանձնաժողովի անդամներին։

Հնարավո՞ր էր չհամաձայնել հրադադարի հաստատմանը և ամբողջովին վերականգնել նախնական դիրքավորումը: Կարծում եմ` այո: Բայց հավանականությունը մեծ էր, որ մենք կունենայինք մի քանի տասնյակ նոր զոհեր, նոր որդեկորույս ծնողներ, նոր որբացած երեխաներ, նոր այրիներ:

Իսկ հնարավո՞ր էր չհամաձայնել հրադադարի հաստատմանը և լրացուցիչ պատժել Ադրբեջանին` անվտանգության գոտին ընդլայնելով նոր տարածքներով: Հաջողության տարբերակը չբացառելով` ասեմ, որ դա կլիներ արկածախնդրություն` հղի անկանխատեսելի հետևանքներով` ընդհուպ մինչև լայնածավալ պատերազմի բորբոքում և որպես հետևանք` հազարավոր և միգուցե տասնյակ հազարավոր զոհեր, ավերված քաղաքներ ու գյուղեր:

Հաշվի առնելով այս հանգամանքները` ես, որպես Գերագույն գլխավոր հրամանատար, հենվելով ՀՀ պաշտպանության նախարարի, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի, Արցախի նախագահի և պաշտպանության բանակի հրամանատարների կարծիքների վրա, որոշում եմ կայացրել համաձայնել հրադադարի հաստատմանը:


Այս գուցե փոքր-ինչ երկար ներածական խոսքս կարևոր եմ համարել հնչեցնել հանձնաժողովի նպատակներից և մանդատից բխող հարցերի շահագրգիռ քննարկման համար: Ես պատրաստ եմ դրանց պատասխանել շիտակ և ուղիղ՝ ի շահ մեր պետության և ժողովրդի:

Ինքներդ էլ հասկանում եք, որ քառօրյա պատերազմը հայ ժողովրդի համար իր արժանապատվության, ազատության և հարատևման համար մղվող հազարամյա պատմության մի փոքր դրվագն է, իսկ այդ պատերազմը, ցավոք սրտի, չի ավարտվել: Հիշենք սա:

Շնորհակալություն»։

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում