Քրեական ենթամշակույթի դեմ պայքարի օրենքն աշխատում է. Ռուստամ Բադասյան

Արխիվ 16-20

Քրեական ենթամշակույթի դեմ պայքարի օրենքը գործնականում աշխատում է, և օրենքի նախագծի փուլում հնչող այն քննադատությունները, թե այն պրակտիկայում չի աշխատելու, ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հերյուրանքներ է որակում։

Նախարարը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է լրատվամիջոցներից մեկի հրապարակմանը օրենքի առնչությամբ։

«Լրատվական միջոցներից մեկն այսօր մի հրապարակում է արել «Դատարանում չեն կարողանում ապացուցել՝ ովքեր են «օրենքով գողերը»» վերնագրով՝ նշելով, թե ԱԺ-ում իմ կողմից ներկայացված քրեական ենթամշակույթի դեմ պայքարին ուղղված օրենքի հիման վրա «իրավապահ համակարգը ռեալ կյանքում չի կարողանում դատարանում ապացուցել, թե ովքեր են «օրենքով գողերը» կամ քրեական հեղինակությունները, որպեսզի պատժեն»։

Այս հրապարակման հեղինակին հիշեցնեմ, որ սա այս օրենքի կիրառման առաջին դեպքը չէ։ Ընդամենը ամիսներ առաջ, ի դեպ նույն օրաթերթը հրապարակել էր քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի կողմից քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու և ղեկավարելու հիմնավոր կասկածանքով ԱԱԾ-ի կողմից բերման ենթարկված անձի մասին, որը, օրեր անց, հենց այս օրենքի կիրարկման արդյունքում, հիմնավոր կասկածը հաղթահարելու պայմաններում կալանավորվել էր։

Հետևապես, այս օրենքը գործնականում աշխատում է, և օրենքի նախագծի փուլում հնչող այն քննադատությունները, թե այն պրակտիկայում չի աշխատելու, հերյուրանքներ էին։

Եվ այսօր, երբ գրանցվել է դեպք, որ դատարանը քրեական ենթամշակույթին հարելու ապացույցները հիմնավոր չի համարել խափանման միջոց կալանք կիրառելու համար, առանց հասկանալու, առանց գործի մանրամասների մեջ խորանալու՝ լրատվամիջոցը մեղադրանք է հնչեցնում, թե օրենքը չի աշխատում։

Գնահատում եմ արդարադատության ոլորտի նկատմամբ լրատվամիջոցի  այսքան կենտրոնացված լինելու հանգամանքը, միևնույն ժամանակ խորհուրդ եմ տալիս բարեփոխումների դեմ պայքարող որոշ մարդկանց փսփսոցները լսելիս՝ ավելի ուշադիր լինել։

Օրենքը գործնական կիրառման շատ քիչ ժամանակ է ունեցել, թեև արդեն իսկ պարզ է, որ օրենքի մակարդակում որևէ խնդիր չկա. այն բխում է միջազգային փորձից և որևէ խոչընդոտ այդ մակարդակում չկա։ Վստահ եմ՝ առաջիկայում կլինեն նորանոր բացահայտումներ», նշել է նախարարը։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում