Առկա են հայ ազգի հոգևոր-բարոյական անվտանգությանը սպառնացող ռիսկեր. հայտարարություն

Արխիվ 16-20

«Ազգային արժեքների պաշտպանություն» նախաձեռնությունը մեկնարկում է ազգային արժեքների պաշտպանությանը վերաբերող օրենքի նախագիծը կազմելու, հանրային քննարկում կազմակերպելու և ստորագրահավաքի միջոցով իրավասու մարմիններին ներկայացնելու գործընթացը: Այս մասին նշվում է «Ազգային արժեքների պաշտպանություն» նախաձեռնության համակարգող խմբի տարածած հայտարարության մեջ։

«Հարգելի հայրենակիցներ,


Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության աշխարհագրական դիրքով պայմանավորված ազգային անվտանգությանը սպառնացող մարտահրավերները, այդ թվում՝ հարևան Ադրբեջանի և Թուրքիայի ռազմատենչ և ագրեսիվ քաղաքականությունը, ինչը թելադրում է առավել մեծ պատասխանատվություն՝ ազգային արժեքների պաշտպանության համատեքստում,


գիտակցելով, որ երկրի ներքին և արտաքին հիմնախնդիրների լուծման, ինչպես նաև ազգի ինքնության պահպանման և հիմքերի էլ ավելի ամրապնդման կարևոր նախապայմաններից են ազգի բարոյական և հոգևոր միասնությունը, Հայաստանում բնակվող բոլոր ազգերի հետ համերաշխությունը, մեկնակետ ընդունելով յուրաքանչյուր անհատի հայրենասիրությունը հարգելու առաքելությունը, արձանագրելով, որ առկա են հայ ազգի հոգևոր-բարոյական անվտանգությանը սպառնացող ռիսկեր,


«Ազգային արժեքների պաշտպանություն» նախաձեռնությունը,


ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է՝


«Ազգային արժեքների պաշտպանություն» նաղաձեռնության համակարգող հանդես է եկել հայտարարությամբ:

1. «Ազգային արժեքների պաշտպանություն» նախաձեռնությունը մեկնարկում է ազգային արժեքների պաշտպանությանը վերաբերող օրենքի նախագիծը կազմելու, հանրային քննարկում կազմակերպելու և ստորագրահավաքի միջոցով իրավասու մարմիններին ներկայացնելու գործընթացը: Օրենքի նախագիծը կարգավորելու է նաև Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու, ընտանիքի և մանկության պաշտպանության հետ կապված հարաբերությունները.

2. «Ազգային արժեքների պաշտպանություն» նախաձեռնությունը չի հետապնդում քաղաքական շահեր սպասարկելու որևէ նպատակ և այս նախաձեռնության միջոցով փորձելու է օգնել նաև քաղաքական իշխանությանը՝ չեզոքացնելու հայ ազգի հոգևոր-բարոյական անվտանգությանը սպառնացող ռիսկերը.


3. «Ազգային արժեքների պաշտպանություն» նախաձեռնությունը բաց է ցանկացած անհատի, հասարակական կամ քաղաքական ուժի համար և կարող է հասարակության պառակտումը կանխող հարթակ դառնալ՝ ազգային արժեքների պաշտպանության հարցում.


4. «Ազգային արժեքների պաշտպանություն» նախաձեռնության գործունեության կազմակերպչական և տեխնիկական հարցերով աջակցությունն իրականացնելու է «Ազգային արժեքների պաշտպանության կոմիտե» հասարակական կազմակերպությունը.


5. «Ազգային արժեքների պաշտպանություն» նախաձեռնության գործունեության, օրենքի նախագծի հանրային քննարկման արդյունքների և հետագա գործողությունների մասին տեղեկատվությունը կներկայացվի հաջորդիվ:


«Ազգային արժեքների պաշտպանություն»
նախաձեռնության համակարգող խումբ՝


Գևորգ Դանիելյան, ի.գ.դ., պրոֆեսոր


Արամ Սաթյան, պրոֆեսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ


Հայկ Նահապետյան, ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ


Կարինե Նալչաջյան, հ.գ.թ., դոցենտ


Ռուբեն Մելքոնյան, պ.գ.դ., պրոֆեսոր


Արա Զոհրաբյան, փաստաբան, ի.գ.թ.

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում