«Սեկտոր-18». Նռնագույն քաղաքի սևազգեստ մարդիկ

Արխիվ 16-20

2018 թվականի սեպտեմբերի 1-ին Երևանի «Փյունիկը» սեփական հարկի տակ ընդունեց Վանաձորի «Լոռիին» և պարտվեց 0-3 հաշվով։ Շատերը գուցե արդեն մոռացել են այս հանդիպումը, սակայն դա երբեք չեն մոռանա այն վեց տղաները, որոնք հենց այդ օրն առաջին անգամ հանդիպմանը գնացին որպես ֆան-ակումբ և հայտարարեցին «Փյունիկի» ֆան ակումբի ` «Սեկտոր-18»-ի ստեղծման մասին։

«Սեկտոր-18»-ը շուտով նշելու է ստեղծման 2-րդ տարեդարձը։ Թվում է, թե այդքան էլ երկար պատմություն չունի ֆան-ակումբը, բայց հասցրել է համախմբել շուրջ 50 մարդկանց, որոնցից մշտապես ակտիվ են 30-ը։

Հետաքրքիր տրամաբանությամբ է որոշվել ֆան-ակումբի անվանումը` «Սեկտոր-18»-ը։ Քանի որ ստեղծվել է 2018 թվականին, տղաները որոշել են վերցնել 18 թվանշանը, որին էլ միացրել են սեկտոր բառը` որպես երկրպագուների հավաքատեղի, այդպես էլ ստացվել է անվանումը։

Ֆան-ակումբի անդամները հիմնականում տղաներ են, սակայն նրանց շարքերում կան նաև մի քանի աղջիկ, որոնք ևս մեծ սիրով և ոգևորությամբ երկրպագում են իրենց սիրելի թիմին։

Տղաները մշտապես ներկա են լինում «Փյունիկի» խաղերին, նաև փորձում են բաց չթողնել արտագնա հանդիպումները։ Ուշագրավ և հիշարժան պահեր շատ են ունեցել և՛ Հայաստանում, և՛ դրսում կայացած հանդիպումների ժամանակ։

Դրանց թվում է հենց առաջին «Փյունիկ» - «Լոռի» հանդիպումը։ Պարտությունից հետո նյարդային իրավիճակ, լարվածություն, դժգոհություններ, սակայն բարեբախտաբար երկրպագուների առաջին հանդիպումն ավարտվել է առանց հատուկ դեպքերի։

Հիշարժան դրվագներից է նաև 2019 թվականին Չեխիայի մայրաքաղաք Պրահայում ֆան-ակումբի կատարած նախախաղային երթը, որտեղ տղաներին միացել է նաև տեղի հայ համայնքը։ Ինչպես նշում են երկրպագուները, դա մեծ ոգևորություն և հպարտություն էր և՛ իրենց և՛ ֆուտբոլիստների համար։

Չեխիա ուղևորության հետ կապված նաև զավեշտալի դեպք են հիշում տղաները։ Հատուկ Չեխիայում Հայաստանի դեսպանի համար երկրպագուները նվեր էին պատրաստել, որն էլ մոռացել էին Պրահայի օդանավակայանում։ Այդպես դեսպանը մնացել է առանց իր նվերի։

Մակեդոնիայում ևս երկրպագուներն իրենց պատմությունն ունեն։ Վստահ ասում են, դրսում այնպես չեն ընդունում երկրպագուներին, ինչպես ընդունում ենք Հայաստանում։

Ֆան-ակումբը նաև իր մասնակցությունն է ունենում ակումբի հետ կապված հարցերում։ Տղաները փաստում են, որ իրենց ձայնը լսելի է ակումբի ղեկավարության կողմից, և դրա վառ օրինակն է «Тарханов Out» ակցիան, որի արդյուքնում գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացվեց Ալեքսանդր Տարխանովը։

Բացի երկրպագուներին հատուկ գործունեությունից, ֆան-ակումբը նաև նորարարություններ է ձեռնարկում։ Դրանց թվում է ակումբային ստիկեռների պատրաստումը և վերջերս Թումանյան փողոցում նկարված ֆուտբոլային գրաֆիտին։ Ստիկեռների և գրաֆիտիի հեղինակներ Հակոբն ու Հենրիկը նշում են, որ յուրաքանչյուր ֆուտբոլային ակումբ պետք է իրեն հատուկ ինչ-որ բան ունենա իր երկրում։ Դա կնպաստի ինչպես ակումբի ճանաչելիությանն, այնպես էլ ֆանատական մշակույթի զարգացմանը։

Տղաների խոսքով, սա դեռ սկիզբն է և բնականաբար շարունակական բնույթ է կրելու։ Ինչպես իրենք են նշում ` «Երևանը նռնագույն է»:

Հարցազրույցին մասնակցել են ֆան-ակումբի տղաները։

Պատրաստեց` Լիանա Հարությունյանը

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում