Պուտինը կարգավորում է բելառուսական խնդիրը

Արխիվ 16-20

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Բելառուսի ներքին գործերին միջամտելու եւ Մինսկի վրա ճնշում գործադրելու անթույլատրելիությունը: Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնում է, որ հեռախոսազրույցը կայացել է ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ: «Բելառուսում սրված իրավիճակի քննարկման ժամանակ Վլադիմիր Պուտինն ընդգծել է հանրապետության ներքին գործերին միջամտելու եւ բելառուսական ղեկավարության վրա ճնշում գործադրելու անթույլատրելիությունը։ Երկուստեք հետաքրքրություն է հայտնվել առաջացած խնդիրների շուտափույթ կարգավորման հարցում»,- ասված է հաղորդագրության մեջ:

Նկատենք, որ օրվա ընթացքում ՌԴ նախագահը արեւմտյան մի շարք առանքային գործիչների եւ պետություններրի ղեկավարների հետ եւս նման քննարկումներ է անցկացրել՝ զգուշացնելով՝ զերծ մնալ բելառուսական ներքին պայքարին միջամտել։ Իսկ ավելի ռեալ՝ հրաժարվել Բելառուսում «հեղափոխություն» իրականացնելու ծրագրերից։ Պուտինը բելառուսական բողոքի ակցիաների սկզբից ի վեր ակնհայտորեն չեզոք վիճակում էր, սրանով ցույց տալով, որ ՌԴ-ի հետ սուր հակամարտություն սկսած եւ մինչեւ իսկ Մոսկվային բելառուսական վարչակարգը փոխելու ծրագրերի մեջ մեղադրող եւ ՌԴ քաղաքացիներին ձերբակալող Լուկաշենկոն սեփական ուժերով իրավիճակը հարթի, եթե իհարկե այդ ուժերը բավարարեին։ Սակայն եկավ պահը, երբ Լուկաշենկոն անձնական նախաձեռնությամբ կապվեց ՌԴ նախագահի հետ՝ օգնության խնդրանքով։ Սա պարզ ակնարկ էր, որ Բատկան պարզապես հետագա դիմադրությունը ռեալ չէր համարում։ Եվ ահա, երկու-երեք օր տեւած բանակցություններից հետո Պուտինը կտրուկ ակտիվացավ՝ սկսելով կանխել առաջին հերթին եվրոպական ուղղությունից Լուկաշենկոյին ուղղված ծայրահեղ կոշտության հասած ճնշումները։ Ընդ որում, այսօր նաեւ Թրամփը, ով եւս պաուզայի վիճակում էր, խոսեց Բելառուսի հարցով Մոսկվայի հետ բանակցելու հեռանկարից, դրանով ցույց տալով, որ պարզ գիտակցում է, որ իրականում հակամարտությունը ոչ թե Լուկաշենկոյին հանել-չհանելու շուրջ է, այլ հարվածն ուղղված է Մոսկվային։

Մի խոսքով, ակնհայտ է, որ Լուկաշենկոն պայմանավորվածություններ է ձեռք բերել Պուտինի հետ, իսկ թե ինչի շուրջ, դժվար չէ կռահել։ Արդյունքում, ինչպես առիթ ունեցել էինք ենթադրել (https://iravunk.com/news/118726), Լուկաշենկոն կմնա իր դիրքերում, բայց նաեւ, որ արդյունքում կտրուկ կակտիվանան Ռուսաստան-Բելառուս ընդհանուր պետության ծրագրերը։ 

Իսկ որ Նիկոլն այս օրերին մեկը մյուսի ետեւից պրոռուսական ժեստեր է ի ցույց դնում, դա եւս, իհարկե, պատահական չէ։

Քերոբ Սարգսյան

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում