Պուտինը Եվրոպական խորհրդի նախագահի հետ խոսել է Բելառուսում տիրող իրավիճակից
Արխիվ 16-20Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ: Խոսակցության թեման եղել է Բելառուսում տիրող իրավիճակը, հայտնում է Կրեմլի կայքը:
Եվրամիությունն այսօր գագաթնաժողով կանցկացնի, որի ընթացքում կքննարկվի Բելառուսում տիրող իրավիճակը:
Կողմերը շահագրգռվածություն են հայտնել իրադարձությունների զարգացման առճակատման տարբերակ թույլ չտալու համար։
«Ռուսական կողմից մտահոգություն է հայտնվել հանրապետության ղեկավարության վրա ճնշում գործադրելու եւ ներքաղաքական իրադրությունն ամեն կերպ ապակայունացնելու մի շարք պետությունների փորձերի կապակցությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ:

