Թրամփը Նոր Զելանդիայում կորոնավիրուսի նոր 9 դեպքը «սարսափելի» աճ է որակել. երկրի վարչապետն արձագանքել է

Արխիվ 16-20

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն անդրադարձել է Նոր Զելանդիայում կորոնավիրուսային վարակի նոր օջախի հայտնաբերմանը՝ հայտարարելով, որ նախկինում վարակի նկատմամբ հաղթանակ հայտարարած երկրում այժմ դեպքերի «կտրուկ, սարսափելի աճ է», գրում է The Guardian-ը:

«Տեսնո՞ւմ եք՝ ինչ է կատարվում Նոր Զելանդիայում: Նրանք հաղթահարել էին, այդ լուրը թերթերի առաջին էջերին էր, քանի որ ցանկանում էին ինձ ինչ-որ բան ցույց տալ: Բայց հիմա Նոր Զելանդիայում դեպքերի շատ մեծ աճ է և գիտեք՝ դա սարսափելի է: Մենք դա չենք ցանկանում, սակայն դա անտեսանելի թշնամին է, որին Չինաստանը չպետք է թույլ տար Եվրոպա և աշխարհի մյուս մասերը հասնել»,-Մինեսոտայում կայացած հանրահավաքի ժամանակ հայտարարել է Թրամփը:

Հատկանշական է, որ Թրամփի հայտարարության օրը Նոր Զելանդիայում գրանցվել է վարակման ընդամենը ինը դեպք, մինչդեռ ԱՄՆ-նում նույն օրը գրանցվել է մոտ 42 000 դեպք: Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդերնը, արձագանքելով Թրամփի ասածին, նշել է, որ ԱՄՆ-ում և Նոր Զելանդիայում համաճարակային իրավիճակներն «անհամեմատելի» են:

Ինչ վերաբերում է զոհերին, ապա ամբողջ համավարակի ընթացքում երկրում գրանցվել է մահվան ընդամենը 22 դեպք, մինչդեռ ԱՄՆ-ում ցուցանիշը գերազանցել է 170 000-ը, ինչի հետևանքով ԱՄՆ-ին բաժին է հասնում ամբողջ աշխարհում կորոնավիրուսային մահացության ցուցանիշի 22%-ը:

Հայտնի է, որ հունիսին Նոր Զելանդիայի իշխանությունները հայտարարել էին վարակի նկատմամբ հաղթանակ տանելու մասին. երկրում 102 օր շարունակ վարակման որևէ դեպք չէր գրանցվել: Սակայն նախորդ շաբաթ չորս մարդու մոտ կորոնավիրուս է ախտորոշվել, ինչից հետո ի հայտ են եկել տասնյակ վարակակիրներ: Բռնկման նոր օջախն Օքլենդ քաղաքում է, սակայն իրավիճակը վերահսկելի է:
 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում