Բելառուսի Առողջապահության նախարարությունը հայտնել է բողոքի ցույցերի ժամանակ զոհվածների մասին
Արխիվ 16-20Բելառուսի առողջապահության նախարար Վլադիմիր Կարանիկը, ելույթ ունենալով նախարարության շենքի առջեւ հավաքված բժիշկների առջեւ, հայտարարել է, որ նախագահական ընտրություններից հետո բողոքի ակցիաների ընթացքում երկու մարդ Է զոհվել:
Կարանիկի խոսքով՝ բուժհաստատություններում մինչ օրս մնում է 158 մարդ, Նրանցից երեքը ծանր վնասվածքներ ունեն: Նախարարը նաեւ ասել է, որ 83 մարդու անհետացման մասին տեղեկություններ չունի ։
Բժիշկները պահանջում են թույլ տալ նրանց այցելել իրավախախտներին ժամանակավոր պահման մեկուսարանի տարածքում, որպեսզի տեսնեն հանրահավաքների ձերբակալված մասնակիցներին եւ լուծեն նրանց հոսպիտալացման հարցը:

