Ալավերդիում 2 զինված երիտասարդ մտել են խանութներից մեկը եւ հափշտակել ոսկյա զարդեր. նրանք հայտնաբերվել են

Արխիվ 16-20

Օգոստոսի 1-ին եւ 10-ին Ալավերդի քաղաքում ավազակային հարձակումներ էին կատարվել։ Օգոստոսի 1-ի առավոտյան գլխարկներով, դիմակներով ու ձեռնոցներով երկու հոգի մտել էին Ալավերդի քաղաքի Թումանյան փողոցի խանութներից մեկը, դանակի սպառնալիքով վաճառողուհուն պառկեցրել գետնին, կպչուն ժապավենով փակել բերանն ու փորձել էին բացել ոսկյա եւ արծաթյա զարդերի պահարանի դուռը։ Այդ ընթացքում նրանից մեկը հրազենով կրակել էր գետնին։

ՀՀ ոստիկանության լրատվության ծառայությունից հայտնում են, որ նրանք, չկարողանալով բացել դուռը, փախել էին։ Օգոստոսի 10-ին էլ երկու հոգի, դարձյալ դիմակներով ու ձեռնոցներով, մտել էին Ալավերդի քաղաքի Սանահին-Սարահարթ թաղամասի խանութներից մեկը, փակել էին տիրոջ բերանն ու աչքերը, սպառնացել ու հափշտակելով ոսկյա զարդեր՝ պատճառել մի քանի միլիոն դրամի վնաս։

Դեպքերի առթիվ հարուցվել էին քրեական գործեր։

Փաստական տվյալներ ձեռք բերեցին, որ երկու դեպքում էլ խանութ են մտել նույն անձինք, որոնցից մեկը Ալավերդիում բնակվող 22-ամյա մի երիտասարդ է։

Նա հայտնաբերվեց, բերման ենթարկվեց, նախ որպես կասկածյալ ձերբակալվեց, ապա նրան մեղադրանք առաջադրվեց, խափանման միջոցը՝ կալանք։

Ալավերդիում բնակվող 21-ամյա երիտասարդը նույնպես հայտնաբերվեց ու ձերբակալվեց։ Քրեական գործի շրջանակներում կատարված քննչական գործողություններով հայտնաբերվել եւ առգրավվել են ավազակային հարձակման ժամանակ կալանավորված երիտասարդի վերնազգեստը, ինչպես եւ հագուստի մոխրացած մնացորդներ. հագուստը երիտասարդները այրել էին հետքերը թաքցնելու նպատակով։

Հայտնաբերվել եւ առգրավվել են նաեւ հանցագործության գործիք ատրճանակը, մեկփողանի հրացանն ու հափշտակված ոսկյա զարդերը։

Հարուցված քրեական գործերի նախաքննությունը շարունակվում է։

https://news.am/arm/news/597308.html?fbclid=IwAR2FGBVN_2r4X_LBlw5N6rKhu56D2Ecy75XR_BOgAtiGw9-5JyEqeAWIpUo

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում