The Best FIFA Football Awards ամենամյա մրցանակաբաշխությունը կանցկացվի հոկտեմբերին
Արխիվ 16-20
ՖԻՖԱ-ն որոշել է անցկացնել ամենամյա լավագույնների պարգևատրման արարողությունը:
Այս մասին հայտնում է Sport Bild-ը։
Աղբյուրի փոխանցմամբ` FIFA The Best-ը չնայած կորոնավիրուսի հետևանքով ստեղծված իրավիճակին և չեղարկված առաջնություններին այս տարի կունենա նոր հաղթողներ։
Հավակնորդների ցանկը կհրապարակվի եվրագավաթային մրցաշարերի ավարտից հետո, իսկ մրցանակաբաշխությունը տեղի կունենա հոկտեմբերին։
Տարվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակից զատ, ՖԻՖԱ-ն նաև պարգևատրում է մրցաշրջանի արդյունքներով լավագույն մարզիչին ու դարպասապահին։
Լավագույններն ընտրվելու են ազգային հավաքականների գլխավոր մարզիչների, ավագների և լրագրողների քվեարկության արդյունքում։
https://iravunk.com/sim/?p=119038&l=am/