ԱԴՐԲԵՋԱՆԸ` ՕՐԲԻՏՐԱԼ ԶՈՆԴԱԺԻ ԿԵՂԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՄԱՄԲ ԿԱՐՈՂ Է ՎՏԱՆԳԱՎՈՐ ԷՍԿԱԼԱՑԻԱՅԻ ՏԱՆԵԼ. ԱՐՏԱԿ ԶԱՔԱՐՅԱՆ

Արխիվ 16-20

Օգոստոսի 15-ին Ադրբեջանի ԱԳՆ-ն և “Ազերկոսմոս” ԲԲԸ-ն, “Azersky” սպուտնիկի միջոցով իրականացված մոնիտորինգի արդյունքներով, համատեղ հայտարարություն են տարածել` կապված Ադրբեջանի այսպես կոչված օկուպացված տարածքներում, մեր կողմից իրականացվող “ապօրինի” գործունեության վերաբերյալ: Հայտարարության մեջ մասնավորապես խոսվում է մի շարք բնակավայրերում իբրև թե վերաբնակեցման ծրագրերի իրականացման մասին:

Արցախի հանրապետության տարածքի տիեզերական զոնդաժի և տվյալների վերաբերյալ արված պաշտոնական հայտարարությունը վկայում է, որ Ադրբեջանն այսուհետ լայնորեն կիրառելու է տիեզերական զոնդաժի գործիքակազմը` իր հակահայկական տեղեկատվական-քարոզչական դաշն ընդլայնելու և “հավաստիության” նոր, կեղծ պատկեր ստանալու համար:

Նշեմ, որ 2018թ. նոյեմբերին Ալիևի կողմից հաստատվել է “Azerskay”-ի միջոցով տիեզերական հետախուզության իրականացման 2019-22թթ. պետական ծրագիրը, որում ներառված ևս երկու այլ սպուտնիկներ նախատեսված են հեռուստառադիոկոմունիկացիոն խնդիրների համար: Դրանց կառավարման կենտրոնները տեղադրված են Բաքվում և Նախիջևանում:

Կարծում եմ ճիշտ ժամանակն է, որպեսզի Հայաստանի կողմից հարց բարձրացվի` ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների հովանու ներքո ղարաբաղյան հակամարտության տարածքի օրբիտրալ համատեղ զոնդաժի համար: Այն նոր հնարավորություն կստեղծի առաջին հերթին հրադադարի խախտման պատճառների մոնիտորինգի և միջազգային հետաքննության հավաստի մեխանիզմների ներդրման առումով: Փաստացի Ադրբեջանն, իր գործիքակազմում, հնարավոր համարում է հակամարտության սահմանագծերում և հարևան պետության տարածքում տարատեսակ գործունեության վերաբերյալ, տիեզերական հետազատության տվյալների հրապարակումները:

Հետևաբար, Հայաստանին ոչինչ չի խանգարում, հակամարտության խաղաղ կարգավորման, շփման գծում օպերատիվ վերահսկողության և մոնիտորինգի շահերից ելնելով առաջ քաշել ՌԴ, ԱՄՆ կամ Ֆրանսիայի համատեղ համապատասխան զոնդաժի իրականացման համար: Դրա իրավաքաղաքական հիմքը հենց 2016թ. ԵԱՀԿ ՄԽ համանախագահության շրջանակում ձեռքբերված Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի համաձայնություններն են:

Նշեմ, որ ժամանակին ՀՀ ՊՆ ՊԱՀՀ-ում, գեներալ-լեյտենանտ Հայկ Քոթանջյանի ղեկավարությամբ մշակվել է համապատասխան նախագիծ, որն այսօր արդեն հնարավոր կլինի կիրառության մեջ մտցնել ԵԱՀԿ ՄԽ հովանու ներքո: Հիմնավորումն այն է, որ Ադրբեջանն արդեն իսկ տիեզերական զոնդաժի տվյալների հրապարակմամբ աղավաղում է հակամարտության էությունը, և կարող է կեղծ տեղեկությունների տարածմամբ վտանգավոր էսկալացիայի տանել հակամարտության գոտին: Ուստի անհրաժեշտ է իրականությունը ֆիքսող մոնիտորինգ և օրբիտրալ զոնդաժի այլընտրանքային տվյալներ:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում