«Թուրքան 2 ռազմաբազա է կառուցելու Ադրբեջանի տարածքում». Ալեն Ղուլյան

Արխիվ 16-20

Փորձագետ Ալեն Ղուլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանության նախարարների և բարձրաստիճան զինվորականների փոխադարձ այցերից և թուրք-ադրբեջանական վերջին լայնածավալ տակտիկական զորավարժություններից հետո ադրբեջանական տիրույթում դրանց հետ կապված հետաքրքիր քննարկումներ են տեղի ունենում, իսկ որոշ քաղաքագետների և փորձագետների կողմից էլ տարբեր կարծիքներ են հնչեցվում։ Ընդ որում խոսում են նաև, որ այդ երկու երկրների միջև որոշ փաստաթղթեր են ստորագրվել, որոնց մանրամասները չեն բացահայտվում։
     Հատկանշական է, որ շատերը համոզված են, որ բացի դրանից, որ Ադրբեջանը Թուրքիայից ժամանակակից զինատեսակներ է ձեռք բերելու, այդ թվում նաև նոր հարվածային ԱԹՍ-եր, Թուրքիան շուտով նաև ռազմաբազա է տեղակայելու Նախիջևանի տարածքում, իսկ հետագայում նաև Ափշերոնյան թերակղզում (Բաքվի մոտակայքում)։ Զորատեսակների մասով նշում են, որ Նախիջևանում, ամենայն հավանականությամբ, ցամաքային զորքեր են տեղակայվելու, իսկ Ափշերոնյան թերակղզում` ռազմաօդային։
     Ի դեպ` ԱԹՍ-երի ձեռքբերման մտադրության մասին Զաքիր Հասանովը դեռևս հունիս ամսին տված հարցազրույցներից մեկում է անդրադարձել։
     Հավելեմ նաև, որ բաց աղբյուրներից հայտնի է, որ հուլիս և օգոստոս ամիսներին Թուրքիայի և Ադրբեջանի պաշտպանության գերատեսչությունների ղեկավարների և բարձրաստիճան զինվորականների երեք փոխադարձ այցեր են տեղի ունեցել.
     - Հուլիսի 16-ին պաշտոնական այցով Թուրքիա են մեկնել Ադրբեջանի պաշտպանության նախարարի տեղակալ, ռազմաօդային ուժերի հրամանատար Ռամիզ Թահիրովը, նախարարի տեղակալ - Նախիջևանի առանձին համազորային բանակի հրամանատար Քերեմ Մուսթաֆաևը, հետախուզության վարչության պետը, 4-րդ բանակային կորպուսի շտաբի պետը և այլ բարձրաստիճան սպաներ։
     Այցի շրջանակներում Թահիրովն ու Մուստաֆաևը հանդիպել են Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հետ։
     Հաջորդ օրը Թահիրովն ու Մուստաֆաևը հանդիպել են նաև Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչության պետ Իսմաիլ Դեմիրի հետ, իսկ հուլիսի 20-ին կրկին հանդիպել են Հուլուսի Աքարի հետ։
     - օգոստոսի 11-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն ու նորանշանակ արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Թուրքիայում հանդիպել են Թուրքիայի նախագահի հետ։
     - Օգոստոսի 12-ին թուրք֊ադրբեջանական համատեղ զորավարժության առաջին փուլի եզրափակիչ դրվագին հետևելու նպատակով Ադրբեջան են մեկնել Հուլուսի Աքարը, Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Յաշար Գյուլերը, տարբեր զորքերի հրամանատարները և այլ բարձրաստիճան սպաներ։ Այցի շրջանակներում Աքարը հանդիպել է նաև Իլհամ Ալիևի հետ»։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում