Հրապարակվել է Լուկաշենկոյին տապալելու ծրագրի նոր փուլը

Արխիվ 16-20

Բելառուսական ընդդիմադիրները իրենց սոցիալական ցանցերում եւ մեսենջերներում զանգվածաբար տարածում են գործողությունների նոր ծրագիր մոտ ժամանակների համար: Առաջինը ծրագիրը տարածել են Բելառուսի արեւմտյան հատվածի ազգայնական տրամադրություններ ունեցող ակտիվիստները, որոնց բազմիցս մեղադրել են լեհերի հետ կապերի եւ օտարերկրյա կառույցներից փող ստանալու մեջ ։

«Ընկերներ, կիրակի օրը անհավատալի օր էր, որը կմնա Բելառուսի պատմության մեջ: Ավելի քան 500 000 մարդ հանրահավաքներում՝ ամբողջ երկրում։

Ժողովուրդը հրապարակավ առաջ է քաշել իր պահանջները, իսկ պաշտոնյաներին քիչ ժամանակ է մնացել դրանք կատարելու համար։

Մենք պահանջում ենք անհապաղ ազատ արձակել բոլոր բանտարկյալներին՝ ընտրությունների սկզբից ձերբակալված եւ անհայտ կորածների մասին ճշմարտությունը հայտնել: Մենք պահանջում ենք Լուկաշենկոյի հեռացումը, ինչպես նաեւ արդար եւ բաց դատավարություն պատժիչների եւ սադիստների նկատմամբ։

Վաղը և հաջորդ օրերը, մինչև պահանջների կատարումը. համազգային գործադուլ։

- Կոչ ենք անում բոլոր ձեռնարկություններին կրկնել այն, ինչ նրանք արել են ուրբաթ օրը․ համընդհանուր գործադուլ է հայտարարել։
- Աշխատանքային խմբերին կոչ ենք անում ձևավորել գործադուլային կոմիտեներ, որոնք պաշտոնապես ներկայացնելու են ձեր շահերը:

Ելք դեպի փողոց

- Մինսկ: 10.00։ Եթե Լուկաշենկոն գա ՄԱԿԳ (Մինսկի ավտոտրակտորային գործարան- Խմբ․), ապա մյուս ձեռնարկություններից բոլոր աշխատողներին կոչ ենք անում՝ մոտենալ ձեր գործընկերներին եւ աջակցել նրանց: Արտահայտեք ձեր բոլորի կարծիքը խոշտանգումների և սպանությունների մասին հենց նրա դեմքին:

- 18.00։ Մյուս բելարուսների աջակցությամբ աշխատողները գնում են Անկախության հրապարակ: Այնուհետև նստացույց է, որով ցույց ենք տալիս, որ դուրս ենք գալու ամեն օր և մինչև վերջ ։

- Ամբողջ երկրում, 18: 00: Բոլոր ձեռնարկությունների բանվորներն ու քաղաքի բնակիչները գնում են քաղաքների կենտրոն, որտեղ վերջին անգամ քաղաքապետերին հարթակ են կանչում։ Եթե քաղաքապետը հրաժարվում է հրապարակայնորեն աջակցել ժողովրդական պահանջներին, գործադուլավորները եւ քաղաքի բնակիչները լիարժեք իրավունք ունեն այն այլեւս իշխանություն չճանաչելու համար:

Վաղը շատ բան է որոշվում»։

Ընդգծենք, որ շատ փորձագետներ, այդ թվում՝ բելառուսական մտավախություն են հայտնում, որ բողոքները կարող են ամբողջությամբ գլխավորել տեղի ազգայնական խմբավորումները, որոնք բարձր կազմակերպվածություն ունեն եւ ֆինանսավորում են ստանում արեւմտյան հատուկ ծառայություններից եւ ազդեցության այլ արտասահմանյան կառույցներից:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում