Կորոնավիրուսի պանդեմիայի անսպասելի հետեւանքներից մեկը
Արխիվ 16-20Պլաստիկ վիրաբուժությունը բում է ապրում կորոնավիրուսի տարածման ֆոնին, հայտնել է «New York Times» պարբերականը: Թերթը նշում է, որ պանդեմիայի ժամանակ բազմաթիվ անգամներով ավելացել է տարբեր ծառայությունների միջոցով տեսակապով զանգերի թիվը։ Սակայն նման փոփոխությունները ոչ բոլորին են ուրախացրել. շատ մարդիկ դժգոհ են, թե ինչ տեսք ունեն կադրում։ Այդ պատճառով նրանք ավելի ու ավելի ակտիվորեն են օգտվում պլաստիկ վիրաբույժների ծառայություններից։
«Ես երբեք չեմ ունեցել դեմքի ձգման այնպիսի քանակությամբ պացիենտներ, ինչպիսին այս տարի էր»,- լրատվամիջոցին հայտնել է բժիշկ Դայանա Ալեքսանդերը՝ Ատլանտայի պլաստիկ վիրաբույժը: Նա պատմել է, որ մայիսի 18-ից մինչեւ հուլիսի վերջ անցկացրել է 251 ընթացակարգ։ Նրա խոսքով՝ հաճախորդների մեծ մասը գալիս է իր մոտ՝ «ես զանգել եմ Zoom-ի միջոցով, եւ չգիտեմ՝ ինչ է տեղի ունեցել, բայց ես սարսափելի տեսք ունեմ» բառերով։
Պարբերականը նման թրենդն անսպասելի է համարում, քանի որ ԱՄՆ-ում պլաստիկ վիրահատությունը բավականին թանկ է. տարբեր ընթացակարգերի արժեքը տատանվում է 3,3 հազար դոլարից մինչեւ 25 հազար դոլարի միջակայքում: Ընդ որում, պլաստիկ վիրահատությունները ենթակա չեն ապահովագրության։

