Մահացել Է Նուրսուլթան Նազարբաեւի թոռը՝ Այսուլթանը
Արխիվ 16-20Լոնդոնում մահացել է Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի թոռը՝ Այսուլթանը: Այս մասին կիրակի՝ օգոստոսի 16-ին, հայտնում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով տեղական լրատվամիջոցները։
Նշվում է, որ տղամարդն ընդամենը 30 տարեկան էր։ Ներկայումս պարզվում են նրա մահվան պատճառները։ Միաժամանակ մի շարք պարբերականներ նշում են, որ Այսուլթան Նազարբաեւը կարող է մահացել է սրտի կանգի հետեւանքով։
Տեղի ունեցածի այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Այսուլթան Նազարբաեւը եղել է Ղազախստանի նախկին առաջնորդ Դարիգա Նազարբաեւայի եւ այժմ հանգուցյալ Ռահաթ Ալիեւի ավագ դստեր որդին: 2019 թվականի հուլիսին հաղորդվել էր, որ Այսուլթանը Լոնդոնում կծել է կոնստեբլին, որը փորձել է խանգարել իրեն ինքնասպանություն գործել: Ղազախստանի առաջին նախագահի 30-ամյա թոռանը դատապարտել են մեկ տարի պայմանական ազատազրկման, 140 ժամ հասարակական աշխատանքների, տուգանքների եւ մի քանի հազար ֆունտ ստեռլինգ վնասի փոխհատուցման, ինչպես նաեւ պարտադրել են բուժում անցնել թմրակախվածության դեմ՝ այցելելով թմրաբանի մոտ առնվազն 20 կուրս

