ՄԵՐ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՄԵԾ ՄԱՍԸ ՎԱՐԱԿՎԵԼ Է. ՄԱՍՆԱԳԵՏ

Արխիվ 16-20

Սպասվո՞ւմ է կորոնավիրուսի երկրորդ ալիք, թե՝ ոչ, ինչո՞ւ ՀՀ-ում կորոնավիրուսից մահացած անձանց չեն դիահերձում, նաեւ հաշվի առնելով, որ այդ դեպքում իրավաբանորեն անհնար է հստակ ներկայացնել՝ ով կորոնավիրուսից մահացավ: Ինչքանո՞վ էր պետք արտակարգ դրության հերթական երկարաձգումը: Այս ամենի շուրջ զրուցել ենք Հայկական առողջապահական ազգային խորհրդի նախագահ, առողջապահության կազմակերպիչ, բժիշկ-ուրոլոգ ԳԵՎՈՐԳ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ հետ:

 

ԻՆՉՈ՞Ւ ՉԵՆ ԴԻԱՀԵՐՁՈՒՄ

- ՀՀ-ում կորոնավիրուսից մահվան դեպքերի մեծ մասը ներկայացվում էորպես ուղեկցող հիվանդության հետեւանք: Իսկ փաստն այն է, որ ՀՀ-ում հերձում չի իրականացվում, որպեսզի հնարավոր լինի հստակ պարզել մահվան պատճառը եւ հանրությանն էլ հստակ ներկայացնել, որ մահը հենց վիրուսի հետեւանքով է վրա հասել, կամ՝ ոչ: Ինչո՞ւ:

- Պաշտոնական հայտարարության համաձայն` մեր երկրում չկան բավարար սանիտարական պայմաններ դիահերձում կատարելու համար: Սակայն ես համակարծիք չեմ այս վարկածի հետ: Կորոնավիրուսի դեմ պայքարի վրա ծախսվել են հսկայական գումարներ, եւ շատ դեպքերում այդ ծախսերը եղել են անարդյունավետ: Ուստի կարելի էր այդ գումարները ուղղել դեպի սանիտարական նորմերին համապատասխանող դիահերձարանի ստեղծմանը: Դիահերձումների բացակայության պատճառով այսօր շատ լուրջ կասկածներ են առաջանում բնակչության մոտ` իրենց հարազատների մահացության պատճառի վերաբերյալ: Արդյունքում, էլ ավելի է նվազում վստահությունը առողջապահության ոլորտի նկատմամբ:

- Խոսակցություններ կան, նաեւ բժիշկ Մարինա Խաչատրյանն է կասկած հայտնել, որ մահացած անձանց օրգանների վաճառքի հետ կարող ենք գործ ունենալ: Դուք կիսո՞ւմ եք այդ մտահոգությունը եւ առհասարակ, հաշվի առնելով, որ մահացածների մեծ մասը տարեցներ են, որքանո՞վ կարող են կենսունակ լինել նրանց օրգանները հետագա օգտագործման նպատակով:

- Գուցե բժշկուհի Խաչատրյանն ունի նման տվյալներ, սակայն ես այդպիսի տվյալներ չունեմ եւ չեմ կարող մեկնաբանել մի երեւույթ, որի փաստերը չկան ձեռքիս տակ:

 

ՄԵՐ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ԱՆՊԱՏՐԱՍՏ Է ԼՈՒՐՋ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԻՆ

- Պատկան մարմինները կանխատեսում են, որ առաջիկա ամիսներին վիրուսի երկրորդ ալիքի հետ ենք գործ ունենալու: Որտեղից նման ենթադրության հիմք:

- Իսկ արդյոք մենք հաղթահարե՞լ ենք, այսպես կոչված, առաջին ալիքը: Մեզ մոտ նոր սկսվել է վարակակիրների թվի նվազումը, որը կարելի է պայմանավորել զանազան գործոններով` համավարակի բնական նահանջով, ոչ թիրախային կամ քիչ թվով թեստավորմամբ, վարակակիրների թվերի «նկարչությամբ» եւ այլն: Ուստի, ես չեմ տեսնում, որ մենք արդեն հաղթահարել ենք առաջին ալիքը: Եթե նույնիսկ դիտարկենք այն տարբերակը, որ համավարակը իրոք նահանջում է, ապա դա բնական նահանջն է, այլ ոչ թե մեր կառավարության պայքարի արդյունքը: Բոլոր երկրներում համավարակը նահանջեց 2-3 ամսվա ընթացքում, իսկ մեզ մոտ կառավարության «պայքարը» ընթանում է արդեն 6 ամիս, եւ նոր մենք սկսում ենք տեսնել այդ  «պայքարի» արդյունքները: Հարկ եմ համարում նշել, որ ցանկացած վիրուս, ներառյալ կորոնավիրուսը, մնալու է մեզ հետ, եւ չեմ բացառում հետագայում սեզոնային բռնկումների հնարավորությունը: Բայց դա «ալիք» կոչել չի կարելի:

- Պարոն Գրիգորյան, առհասարակ, ի՞նչ իրավիճակ է կորոնավիրուսի տարածվածության առումով այսօր մեր երկրում, որքանո՞վ է արդյունավետ «պայքար» ընթանում:

- Պայքար չի ընթանում: Մեր բնակչության մեծ մասը վարակվել է. ոմանք ստացել են հիվանդանոցային բուժում, ոմանք տարել են կորոնավիրուսը անսիմպտոմ, ոմանք բուժվել են տանը: Բնական է, որ կոլեկտիվ իմունիտետի ձեւավորմանը զուգընթաց համավարակի տարածման տեմպերը պետք է նվազեին եւ նվազում են: Այս համավարակը ցույց տվեց, որ մեր առողջապահության համակարգը անպատրաստ է լուրջ մարտահրավերներին, եւ դա ոչ պրոֆեսիոնալ կառավարման արդյունք է:

Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում