ԿԳՄՍ-Ի ՆՊԱՏԱԿՆ Է` ԿԱՍԿԱԾԻ ՏԱԿ ԴՆԵԼ ՄԵՐ ԺՈՂՈՎՐԴԻ ՏԵՂԱԲՆԻԿՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԸ

Արխիվ 16-20

ԿԳՄՍ նախարարության կողմից ներկայացված նոր չափորոշիչները հանրային տարբեր շրջանակներում բուռն քննարկման առարկա են դարձել: Չնայած համատարած քննադատությանը, նախարարության ղեկավարությունն ակնարկում է, որ չի էլ պատրաստվում հրաժարվել շատ մասնագետների կողմից ապազգային որակված այդ ծրագրերից: Թեմայի շուրջ «Իրավունքը» զրուցեց նաեւ պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան ԷԴԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԻ հետ, ով նախ նկատեց.

 

«ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԻ ՄԱՍՆ ԸՆԴՀԱՆՐԱՊԵՍ ԲԱՑԱԿԱՅՈՒՄ Է»

- Փոփոխված կրթական համակարգի փիլիսոփայությունը հակասության մեջ է ազգային մտածողության հետ: Այսինքն, այդ ծրագրերում խնդիրներ կան ազգային դաստիարակության, ազգային գաղափարախոսության  համատեղելիության հետ կապված: Վերցրել են ամերիկյան, սինգապուրյան մոդելը եւ ուզում են ներդնել պատմության դասագրքերի հիմքում` փորձ անելով տեղայնացնել: Շատ վրդովված եմ, որ «Հայ առաքելական եկեղեցու պատմությունը» միացվել է «Հայոց պատմությանը», դա սխալ է: Քանի որ եկեղեցու պատմությունը միայն կաթողիկոսականության պատմությունը չէ, կան դավանաբանական խնդիրներ, թեմերի պատմություն, որը հնարավոր չէ «Հայոց պատմության» մեջ ներառելով` ուսուցանել սերնդին: Հաջորդ խնդիրն այն է, որ կրթական չափորոշիչների հեղինակները «Հայոց պատմության» շարադրանքը սկսում  են ոչ թե Ք. ա. III հազարամյակից, այլ Ք.ա. 9-րդ  դարից, այսինքն` Արարատյան թագավորության (Ուրարտու) ժամանակաշրջանից: Այսպիսով, նրանք  ուսումնական ծրագրից դուրս են թողնում մեր պատմության նախորդ երկու հազարամյակները: Բացի դրանից, դուրս է թողնված նաեւ նախապատմական դարաշրջանը, որը նույնպես կարեւոր է, քանի որ հին քարի դարից սկսած Հայկական լեռնաշխարհում տեղի ունեցող իրադարձություններն էին, որ հող նախապատրաստեցին հայոց պատմության սկզբնավորման համար: Նպատակն է` կասկածի տակ դնել մեր ժողովրդի տեղաբնիկության փաստը, ինչը թուրքական ծրագիր է: Նորից եմ կրկնում` բովանդակային փոփոխություններ կան ու այն էլ՝ առանցքային փոփոխություններ: Իսկ պատմության մի մասն ընդհանրապես բացակայում է: Բաց է մնացել վաղնջական շրջանի մեր պատմությունը: Մենք հազարամյակների պատմություն ունենք, եւ հնագետների վերջին պեղումները դրա լավագույն ապացույցն են:

 

«ԱՄԵՆ ԲԱՆ ԱՐՎՈՒՄ Է ԱԶԳԱՅԻՆԸ ՀԵՏԻՆ ՊԼԱՆ ՄՂԵԼՈՒ ՀԱՄԱՐ»

- Ըստ Ձեզ, ի՞նչ նպատակ են հետապնդում չափորոշիչները կազմող հեղինակներն առհասարակ:

- Ազգայինը մոռացության տալու նպատակ եմ տեսնում: Եվ դա արվում է եվրոպական արժեքների ներմուծմամբ. ամեն բան արվում է ազգայինը հետին պլան մղելու համար: Հայ ազգի հիմնական խնդիրը ազգային դպրոց, ազգային մտածողության տեր սերունդ դաստիարակելն է, իսկ այս չափորոշիչների մուտքով վերանում է ազգային կոչվածը: Գրեթե նույն վիճակն է նաեւ «Հայ գրականության» չափորոշիչների մեջ: 19-րդ դարի նշանավոր հեղինակների բացակայությունը պատահական չէ եւ խոսում է այն մասին, որ ուղիղ փորձ է արվում վերացնել ազգային մտածելակերպը, ազգային դիմագիծը եւ ազգային դաստիարակություն, ազգային հոգեկերտվածք, ազգային գաղափարաբանություն հասկացողություններով դաստիարակել մատաղ սերնդին, ըստ էության, այլեւս չի լինի: Իսկ դա վտանգավոր տենդենց է:

- Լավ, ԵՊՀ-ն որեւէ գնահատական չի՞ կարող տալ:

- Տվել է, «Հայոց պատմության» ամբիոնը բացասական կարծիք է տվել, եւ հույս ունենք, որ այդ չափորոշիչները կյանքի չեն կոչվի: Որովհետեւ, այդ չափորոշիչների հիման վրա դասագրքեր պետք է ստեղծվեն, իսկ այդ դասագրքերը սերունդներ դաստիարակելու համար չափազանց վտանգավոր են:

Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում