ԿԱՇՎԵ ԿՈՇԻԿԻ ԵՎ ԳԻՆՈՒ ՀՆԱԳՈՒՅՆ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐԻ ՇԱՐՔԸ ՇՈՒՏՈՎ ԿՀԱՄԱԼՐՎԻ. ԲՈՐԻՍ ԳԱՍՊԱՐՅԱՆ

Արխիվ 16-20

Արենիի քարանձավների գաղտնիքների, նոր հայտնաբերված դամբարանի, դրա նշանակության մասին «Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք գիտնական-հնագետ ԲՈՐԻՍ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ հետ:

 

- Պարոն Գասպարյան, նախ անդրադառնանք հարցին, թե որքանով է Հայաստանը պատմամշակութային արժեքները պահելու, այն հանրաճանանչ դարձնելու առումով ճիշտ օգտագործում իրեն ընձեռված հնարավորությունը:

- Շատ լավ հարց տվեցիք: Այստեղ կա շատ մեծ խնդիր` պատմամշակութային ժառանգությունը պահպանելու, օգտագործելու եւ հանրաճանանչ դարձնելու առումով:

- Մենք կարողանո՞ւմ ենք այդ խնդիրները լուծել:

- Նախ դա բավական թանկ, միջոցներ պահանջող գործընթաց է: Ես կարող եմ ասել, որ հիմա մենք գտնվում ենք այն ճանապարհին, որպեսզի կարողանանք պահպանել եւ օգտագործել այդ ժառանգությունը` միաժամանակ այն դարձնելով տնտեսական կարեւոր գործոն, քանի որ այսօր մեր տնտեսության զարգացման հեռանկարային ճյուղերից մեկը զբոսաշրջությունն է:

- Պարոն Գասպարյան, թեեւ մինչ օրս հանրապետության տարածքում բազմաթիվ պատմական հուշարձաններ կան, սակայն գրեթե ամեն տարի լինում են հնագիտական նորանոր բացահայտումներ: Օրինակ` վերջին տարիներին միջազգային հանրության ուշադրությունը բեւեռվել էր Արենիի քարանձավի սենսացիոն հայտնագործության վրա, որտեղ աշխարհի ամենահին կոշիկը հայտնաբերվեց: Մենք կարողացա՞նք պահը ճիշտ օգտագործել՝ հանրաճանաչության առումով:

- Իսկապես, կոշիկը շատ մեծ հռչակ բերեց Հայաստանին, չկար մի երկիր, որտեղ այդ կոշիկի մասին անդրադարձ չարվեր: Կոշիկը Հայաստանն աշխարհի շատ մարդկանց համար գործնականում դրեց քարտեզի վրա, մարդիկ կարողացան հասկանալ, թե Հայաստանը որ կիսագնդում է գտնվում: Դրան գումարվեց գինու հնագույն արտադրական համալիրի հայտմագործումը, եւ այս շարքը շուտով կհամալրեն նոր ուսումնասիրությունները:

- Կբացե՞ք փակագծերը, ի՞նչ նոր հայտնագործություններ սպասենք, որոնց մասին դեռ չեն բարձրաձայնվել: Կկիսվե՞ք մեր ընթերցողի հետ:

- Այո, շուտով Հայաստանին մեծ հռչակ կբերի Աղավնատան դամբարանադաշտում հայտնաբերված ձիու դամբարանը, որը հասակագրվում է Ք.ա. 4-րդ դարով: Այն մոտ 2400 տարեկան կառույց է, որտեղ թաղված է ձի: Ձիու վրա չկան զոհաբերության, օգտագործման, կտրման որեւէ հետք, ինչը փաստում է, որ այդ դամբարանը նվիրված է եղել հենց այդ ձիուն: Ի դեպ, այն հայնտաբերել ենք 2008 թվականին: Հիմա՝ տարիներ անց, երբ ուսումնասիրեցինք ձին, պարզեցինք, որ սա շատ հետաքրքիր գտածո է: Այն, ամենայն հավանականությամբ, այսպես կոչված՝ Նիզեական ձին է, որը Աքեմենյան Պարսկաստանում կարեւորագույն ռազմական ատրիբուտներից մեկն էր:

Սա մեկ անգամ եւս փաստում է, որ Հայաստանը ոչ միայն գինեգործության, կոշկագործության, այլ նաեւ՝ ձիաբուծության երկիր էր:

Զրույցը`

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում