Դա պատմության ամենամեծ իրադարձություններից մեկն էր. Լրանում է ռուս-թուրքական պատերազմի ժամանակ զոհված սպաների՝ Գյումրիում գտնվող «Պատվո բլուր» հուշահամալիրի բացման 10 տարին

Արխիվ 16-20

10 տարի առաջ՝ 2010 թվականի օգոստոսի 20-ին, Գյումրիում տեղի է ունեցել ռուս-թուրքական պատերազմի ժամանակ զոհված Ռուսական կայսրության սպաների հուշահամալիր-գերեզմանատան՝ վերականգնված  «Պատվո բլուր» հուշահամալիրի բացումը և Սբ․ Միխայիլ Արխիստրատիգի մատուռի լուսավորման արարողությունը, որին ներկա են եղել այդ ժամանակ Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևը և Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։

Հուշարձանի վերականգնման աշխատանքներն իրականացրել է «Պատվի գործ» հայ-ռուսական բարեգործական կազմակերպությունը, որի համանախագահներն են Վիկտոր Կրիվոպուսկովը և Անդրանիկ Նիկողոսյանը:

168.am-ը նախաձեռնության հեղինակներից Անդրանիկ Նիկողոսյանից հետաքրքրվեց՝ ինչպե՞ս ծնվեց հուշահամալիր կառուցելու գաղափարը, արդյո՞ք այս տարի, քանի որ լրանում է հուշահամալիրի հիմնադրման 10 տարին, լինելու են դրան նվիրված միջոցառումներ, ո՞ւմ տնօրինությանն է հանձնված հուշահամալիրը, ո՞վ է զբաղվում նրա պահպանման ու խնամքի հարցերով:

«Ամեն ինչ սկսվել է 2008 թվականին, իսկ 2009 թվականին  Հայաստանում Ռուսաստանի դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյի նախաձեռնությամբ սկսվեցին գերեզմանատան վերականգնման աշխատանքները:  Իսկ «Պատվո բլուրը» բացվել է 2010թ. օգոստոսի 20-ին` Ռուսաստանի ղեկավարի Հայաստան կատարած պետական այցի ընթացքում: Բացման արարողությունը շատ մեծ իրադարձություն էր հայ-ռուսական հարաբերությունների համար, քանի որ մասնակցում էին երկու երկրների նախագահները: Միջազգային հնչողության իրադարձություն էր, կազմակերպվեց նաև ՌԴ նախագահի պետական պաշտոնական այցը, որի ընթացքում կնքվեց նաև հայ-ռուսական նոր համագործակցության ռազմական պայմանագիր, ըստ այդմ՝ մինչև հիմա 102-րդ ռազմաբազան գտնվում է Հայաստանում: Դա պատմության ամենամեծ իրադարձություններից մեկն էր: «Պատվո բլուր»-ը չէր կարող վերականգնվել, կյանքի կոչվել, եթե չլիներ Սերժ Սարգսյանի անմիջական աջակցությունը, և հայ-ռուսական հարաբերություններում Սերժ Սարգսյանի դերն ու կարևորությունն ամենաբարձրն է:

Օգոստոսի 20-ին ամբողջությամբ կհայտարարենք 2020-2021թթ. ընթացքում կատարվող աշխատանքների մասին»,- ասաց Անդրանիկ Նիկողոսյանը:

Նա նշեց, որ Հուշահամալիրի պահպանությունը  պետական հոգածության ներքո է, իսկ ինչ վերաբերում է  միջոցառումների անցկացմանը, ապա դիմել է ՀՀ ներկայիս իշխանություններին, և Կառավարության կողմից դրական պատասխան են ստացել:

«Պարզապես խնդիրն այն է, որ կորոնավիրուսի պատճառով խնդրահարույց է այցեր կատարելու հարցը: Նախատեսվում էր մեծ պատվիրակության այց Հայաստան, հետևաբար՝ հիմա  մի քանի այցեր պարզապես հետաձգվել են, որոնք որ մոտ ապագայում կյանքի կկոչվեն: Իրադարձությունները, միջոցառումները լինելու և շարունակվելու են, այդ հարաբերությունները ոչ մեկ օրում են ստեղծվել, ոչ էլ մեկ օրում ավարտվելու են: Միայն «Պատվո բլուր»-ում ռուսական բանակի 10.000-ից ավելի գեներալների, զինվորների, ռազմական բժիշկների գերեզմաններ են: Ի դեպ, պատրաստվում ենք հրապարակել բոլոր  ռուս գեներալների, զինվորների անունների ցուցակը: Իհարկե, գնալով ամրապնդվում են հայ-ռուսական հարաբերությունները, և դրանք ոչ թե խոսելով, այլ գործելով պետք է ապացուցել»,- նշեց նա:

Հավելենք, որ հուշահամալիրի վերակառուցումը կյանքի է կոչվել ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյի մտահղացմամբ և Ուլյանովսկի և Շիրակի մարզերի համագործակցության արդյունքում:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում