ԱՐՅԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՄԱՀԵՐԻ ԱՃՆ ԱՎԵԼԻ ՄԵԾ Է, ՔԱՆ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՄԱՀԵՐԸ

Արխիվ 16-20

Եվ այս­պես, ըստ պաշ­տո­նա­կան վի­ճա­կագ­րու­թյան, Հա­յաս­տա­նում վեր­ջին երեք տար­վա առա­ջին կի­սա­մյակ­նե­րին ու­նենք մա­հա­ցու­թյան նման պատ­կեր՝ 2018թ.-ին՝ 13 218 մահ, 2019թ.-ին՝ 13 724 եւ այս տա­րի՝ 14 417: Ընդ որում այն, որ 2018թ. հա­մե­մատ՝ 2019թ.-ին մահ­վան դեպ­քերն ավե­լա­ցել են 506-ով, իսկ ան­ցած տար­վա հա­մե­մատ այս տար­վա առա­ջին կի­սա­մյա­կին՝ 693-ով, իր հեր­թին է ու­շագ­րավ են­թադ­րու­թյուն­նե­րի տե­ղիք տա­լիս:

Հիշեցնենք, այս տարի ունենք կորոնավիրուս, եւ առաջին կիսամյակին ունեցել ենք 454 կորոնավիրուսային մահ: Նշանակում է, որ առանց կորոնավիրուսի՝ նախորդ  տարվա 506-ի փոխարեն այս տարի մահվան դեպքերն ավելացել են ընդամենը 239-ով: Ընդ որում, այդ 454-ը «մաքուր» կորոնավիրուսային մահերն են, եւ նույն պահին ներկայացվում էր նաեւ մոտ 150 մահվան դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Երբ սա էլ ենք հաշվի առնում, ստանում ենք, որ նախորդ տարվա համեմատ ոչ կորոնավիրուսային մահերն ավելացել են ընդամենը մոտ 90-ով, այսինքն՝ անցած տարվա համեմատ մոտ 5.5 անգամ ավելի քիչ: Հնարավո՞ր է. միգուցե, բայց դա քիչ հավանական է: Հաշվի առնելով, որ կորոնավիրուսի պատճառով առողջապահության համակարգն այն աստիճան էր ծանրաբեռնել, իսկ քաղաքացիներին, օրինակն, դիմակ պարտադրելով հիվանդությունների սրացման այնպիսի իրավիճակ էին ստեղծել, որ նման իրավիճակում նախորդ տարվա համեմատ այս տարի միայն ցուցանիշների վատթարացում կարող էր լինել: Կա նաեւ հաջորդ վարկածը, որի մասին շատ է խոսվել. դիահերձում չի իրականացվում, եւ ասել, թե կորոնավիրուսային ներկայացվող ամեն մի մահն ինչի հետեւանք է, անհնար է: Այսինքն, եթե մահերի մի մասը պարզապես «գրվեր կորոնավիրուսի հաշվին», ապա դա ո՛չ հերքել եւ ո՛չ էլ՝ հաստատել կլինի: Բայց ահա մահվան պատճառների մասին հաշվառումը որոշ ուշագրավ ենթադրությունների տեղիք տալիս է (տե՛ս աղյուսակը): Նախ նման դիտարկում. եթե 2019թ. առաջին կիսամյակին ունեցել ենք արյան շրջանառության համակարգի հիվանդություններից 7 220 մահ, ապա այդ թիվն այս տարի ավելացել է՝ հասնելով 7 827: Աճը 607 է, նկատելիորեն ավելի շատ, քան կորոնավիրուսային մահերինը (454): Եվ պարզ հարց է ծագում՝ իսկ ինչո՞ւ պետությունը նույն կերպ այս չարաբաստիկ ցուցանիշին չի արձագանքում, ինչ կորոնավիրուսի դեպքում, ասենք՝ արտակարգ դրություն սահմանում, թե այս ինչ  թռիչքային աճ է, կանխենք: Կամ գոնե առողջապահության նախարարի աթոռը զավթած Թորոսյանին գործից հանում, թե՝ այս ինչպես ես աշխատում, որ արյան հիվանդությունների ուղղությամբ կորոնավիրուսից էապես շատ մահվան դեպքերի ավելացում ունենք: Մյուս բոլոր հիվանդություններից եւ պատճառներից առաջացած մահերի դինամիկան հիմնականում նույնն է: Միայն կա անոմալիա` շնչառական օրգանների հիվանդությունների հետ կապված: Այստեղ անցած տարվա առաջին կիսամյակի 1 638 մահվան փոխարեն ունեցել ենք 1 380 մահ՝ 254-ով պակաս: Ու չմոռանանք, որ կորոնավիրուսն էլ մոտավորապես նույն ուղղությամբ է հարվածում՝ շնչառական համակարգին: Այսինքն, եթե շնչառական համակարգի կամայական հիվանդի մահվանը վերագրվի կորոնավիրուսային մահ, ու չկա դիահերձում, այս դեպքում առավել դժվար կլինի իրողությունը պարզել: Այս բոլոր կասկածներով  հանդերձ, ֆիքսենք, որ 2018, 2019 եւ 2020 թվականներին Հայաստանում արձանագրված մահացության դինամիկան՝ աճը մոտավորապես նույն տրամաբանության մեջ է, ընդ որում, աճի հիմնական պատճառը ոչ  թե կորոնավիրուսն է, այլ՝ արյան շրջանառության համակարգի հիվանդությունները: Ընդ որում, կորոնավիրուսային մահերի  ներկայացված ցուցանիշով շատ ավելի վատ վիճակում ենք, քան այն երկրներից շատերը (օրինակ՝ Բելառուսը), որոնք պաշտոնապես հայտարարել են, որ կորոնավիրուսի դեմ որեւէ պայքար չեն մղում, բացի հիվանդներին բուժելուց: Այս դեպքում պարզ հարց՝ ինչո՞ւ են արդեն հինգերորդ ամիսը երկիրը պահում արտակարգ դրության մեջ: Բերված թվերը մեկ բան են հուշում՝ պատճառը հաստատ կորոնավիրուսը չէ:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում