ՈՒՆԵՆՔ ԲՆԱԿԱՆ ԱՃԻ ՄՈՏ ԿՐԿՆԱԿ ԱՆԿՈՒՄ. ՍԱ ԱՐԴԵՆ ՎԵՐՋՆ Է

Արխիվ 16-20

Տեղեկատվությունը, որն օրերս ներկայացրել էր պաշտոնական վիճակագրությունը, առաջին հայացքից ցնցող է: Սակայն միայն առաջին հայացքից, քանի որ դրա տակ առկա իրականությունը ողբերգություն է հիշեցնում:

Խոսքը հետեւյալի մասին է: Այսպես, ըստ պաշտոնական վիճակագրության, եթե այս տարվա սկզբին Հայաստանի մշտական բնակչությունը կազմել է 2 959.7 հազար մարդ, ապա հուլիսի 1-ին, այսինքն՝ տարվա առաջին կիսամյակից հետո հասել է 2 963.0 հազար մարդու: Այսինքն` ունեցել ենք 3.3 հազար մարդու ավելացում: Ու դա այն դեպքում, երբ անցած տարվա առաջին կիսամյակի ընթացքում բնակչության թիվը 2 965.3 հազարից նվազել է մինչեւ 2 961.6 հազար, իսկ նախանցած տարի՝ 2 972.7 հազարից մինչեւ 2 969.8 հազար: Կարճ ասած, առաջին հայացքից տպավորությունն այն է, որ տեղի է ունեցել հրաշք. մի կողմից կորոնավիրուսը Հայաստանում գտնվող ՀՀ 454 քաղաքացու կյանք է խլել, սակայն դրա փոխարեն բնակչության թիվը 3-4 հազարով նվազելու փոխարեն ավելացել է (տե՛ս աղյուսակ 1-ը): Սակայն անմիջապես էլ տպավորությունը փոխվում է, երբ նայում ենք, թե ինչի հաշվին է այս տարի տեղի ունեցել բնակչության նման ավելացումը: Բնակչության աճ կարող է  տեղի ունենալ երկու գործոնի հաշվին: Առաջին՝ բնական հավելաճի եւ երկրորդը՝ միգրացիայի: Ընդ որում, Հայաստանի համար բնական աճը եղել եւ մնում է ամենագլխավորը, հաշվի առնելով, որ տասնամյակներ շարունակ հիմնականում ունեցել ենք  բացասական միգրացիա, եւ միայն բնական աճն է, որ կոչված է մի  կերպ չեզոքացնել միգրացիայի հետեւանքը: Եվ ահա այս տարի հենց բնական աճի ուղղությամբ է, որ վիճակագրությունը ներկայացրել է ողբերգական պատկեր:

Այսպես, այս տարի բնական աճի հիմք կազմող գործնականում բոլոր ուղղություններում ունեցել ենք բավականին լուրջ անկումներ (տե՛ս աղյուսակ 2-ը): Հիմնական գործոններից է ծնունդները, եւ եթե 2018թ.-ի առաջին կիսամյակին ունեցել ենք 16 261 ծնունդ, 2019թ.-ին այն նվազել է մինչեւ 16 021, իսկ այս տարի կազմել է 15 893: Ընդ որում, այս շարունակական անկումը, բացի դեմոգրաֆիայից, այլ հետեւությունների  տեղիք էլ է տալիս: Մի փոքր շեղվելով` նշենք. հայտնի ճշմարտություն է՝ ծնունդների թիվն ավելանում է երկրի սոցիալական վիճակի բարելավման հետ մեկտեղ եւ պակասում` հակառակ իրավիճակում: Իսկ այս շարունակական անկումը գալիս է հուշելու, որ Նիկոլի օրոք ոչ մի սոցիալական բարելավում էլ չկա, ընդ որում, անկախ կորոնավիրուսից: Ի դեպ, սոցիալական վիճակի վատթարացման մասին է խոսում նաեւ ամուսնությունների կտրուկ անկումըՃիշտ է, նվազել են նաեւ ամուսնալուծությունները, սակայն պատկերը սա է: Եթե 2018թ. առաջին կիսամյակին ստեղծվել եւ պահպանվել է 4886 ընտանիք (ամուսնություններից հանած ամուսնալուծությունները), ապա այս  տարի այդ ցուցանիշը 3764 է, ավելի քան 1100-ով պակաս: Եվ սրա կարեւոր հիմքերից մեկը նույնպես  սոցիալականն է: Բնական աճի երկրորդ կարեւոր բաղադրիչը մահերի  քանակն է: Եվ ահա այստեղ վերջին երեք տարվա առաջին կիսամյակներին ունենք այս ցուցանիշները՝ 13 218, 13 724 եւ 14 417 մահ (թե սրանից ինչ է հետեւում, բերված է ստորեւ ներկայացվող հրապարակման մեջ): Արդյունքում, եթե 2018-ի առաջին կիսամյակին Հայաստանի բնական հավելաճը կազմել է 3 043, ապա Նիկոլի օրոք այդ կարեւորագույն ցուցանիշի կատաստրոֆիկ անկում ունենք՝ անցած տարի պակասել է մոտ 800 մարդով, այս տարի՝ մոտ կրկնակի՝ 1567-ով: Իսկ թե դա ինչ է նշանակում, թերեւս անգամ մեկնաբանության կարիք չունի:

Այս դեպքում ինչի՞ հաշվին է երկրի բնակչությունը տարեսկզբից ավելացել մոտ 3.3 հազարով: Սակայն ֆիքսենք՝ խոսքը մշտական բնակչության մասին է, որտեղ ներառված չեն երկար ժամանակ դրսում բնակվող ՀՀ քաղաքացիները: Իսկ ահա այս  տարի, կապված կորոնավիրուսի հետ, դրսում երկար բնակվող քաղաքացիների մեծ ներհոսք եղավ. մարդիկ փորձում էին դրսի կորոնավիրուսից փախչել, բայց եկան եւ բախվեցին իսկական կորոնավիրուսային դժոխքի: Այն, որ նման ներհոսք եղել է, նաեւ վիճակագիրներն են ցույց տալիս: Այսպես, եթե անցած տարվա առաջին 6 ամիսներին Հայաստան ՀՀ քաղաքացիների մուտքի եւ ելքի բացասական հաշվեկշիռը կազմել է 44 407 մարդ (այդքանով շատ մարդ դուրս է եկել երկրից), ապա այս տարի այդ ցուցանիշը դրական է՝ 24 257 մարդ: Դրանց հիմնական մասը, իհարկե, Հայաստանի մշտական բնակիչ է համարվում: Բայց մի որոշ մասն էլ հասցրել է դուրս գալ հաշվառումից՝ քաղաքացիությունը պահելով: Ահա նմանների հաշվին էլ ունեցել ենք մշտական բնակչության աճը: Սակայն հասկանալի է, որ դա ժամանակավոր երեւույթ է. մարդիկ եկել են ու ետ գնալու հնարավորություն չեն ունեցել: Սակայն սահմանը կամաց-կամաց բացվում է, եւ որ տարեվերջին մշտական բնակչությա աճի փոխարեն կունենանք ծանր անկում, գործնականում կասկածի տեղիք չի տալիս:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆն

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում