ԺԱՐԳՈՆԱՅԻՆ ԼԵԶՈՒՆ ՆԵՐԱՌՈՒՄ ԵՆ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԴԱՍԱԳՐՔԵՐՈՒՄ. Ի±ՆՉ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄ ՈՒՆԻ ԼԵԶՎԻ ԿՈՄԻՏԵՆ

Արխիվ 16-20

Օրեր առաջ «Իրավունք» թերթը գրավոր հարցմամբ դիմեց ԿԳՄՍՆ լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանին` ուղղելով հետեւյալ հարցը.

Ֆեյսբուք սոցիալական տիրույթում բավականին ակտիվ եք: Պատրաստում եք բազմաթիվ հորդորակներ, անգամ վերջերս գիրք հրատարակեցիք` «Հանուն մեր նյարդերի» վերնագրով, որտեղ ամփոփել եք ձեր դիտարկումներն ու մտորումները` կապված լեզվական ամենատարածված սխալենրի հետ կապված: Պարոն Գյուրջինյան, համաձայն դպրոցական ծրագրերում արված նոր փոփոխության, դպրոցահասակներն այսուհետ անցնելու են նաեւ հայ ժամանակակից գրականություն, սակայն այդ նույն հայ ժամանակակից գրողներից շատերը, օրինակ` բանաստեղծ Մարինե Պետրոսյանը հիմնականում գրում է ժարգոնային լեզվով եւ «է» օժանդակ բայի փոխարեն հիմնականում գրում է «ա»: Դուք` որպես Լեզվի կոմիտեի ղեկավար, ինչպե՞ս եք գնահատում այս ամենը, եւ ի՞նչ քայլեր եք պատրաստվում ձեռնարկել ժարգոնային լեզուն դպրոցական ծրագրերում ներառելու գործընթացը խոչընդոտելուն, կամ առհասարակ պատրաստվո՞ւմ եք միջամտել: Ի պատասխան մեր հարցմանը, Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանն արձագանքել է հետեւյալ կերպ«Լեզվի մասին» ՀՀ օրենքը սահմանում է` «Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող կրթական եւ ուսումնական համակարգերում դասավանդման եւ դաստիարակության լեզուն գրական հայերենն է»  հոդված 2, 1-ին պարբ.: Հանրակրթության պետական առարկայական չափորոշիչների եւ օրինակելի ծրագրերի նախագիծը դրված է հանրային քննարկման, ըստ այդմ էլ` այն ենթակա է փոփոխման, լրամշակման կամ բարելավման, քանի որ տակավին նախագիծ է: Հիմնավոր չէ ձեր այն կարծիքը, թե ժարգոնային լեզուն պատրաստվում են ներառել դպրոցական ծրագրերում»:

Պարոն Գյուրջինյանը նշում է, թե անհիմն է այն կարծիքը, որ ժարգոնային լեզուն պատրաստվում են ներառել դպրոցական ծրագրերում, սակայն մենք, ի տարբերություն շատերի, խոսում ենք փաստերով եւ հիմնավորված: Ակնառու է, որ դպրոցական նոր չափորոշիչներում ներառված գրող Մարինե Պետրոսյանը հիմնականում հանդես է գալիս ժարգոնային լեզվով (բավարար է կարդալ նրա գրվածներից մի քանիսը), սակայն Դավիթ Գյուրջինյանի համար այս ամենը դեռեւս հիմք չէ հետեւություններ անելու համար:

Ցավալի է...

ՀԱՅԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում