«ԳՈՐԾՈՂ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԵՐՐՈՐԴ ՆԱԽԱԳԱՀԻ ԽՈՍՔՆ ՈՒՆԻ ՆՈՒՅՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ, ԻՆՉ ԴԵՎԵՐԻ ՀԱՄԱՐ` ՆԱՐԵԿԸ»

Արխիվ 16-20

Կրթական չափորոշիչների, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի տեսաուղերձի շուրջ առաջացած աղմուկի եւ այլ ուշագրավ հարցերի շուրջ «Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ, ՀՀԿ երիտթեւի ներկայացուցիչ ԼԵՎՈՆ ՆԱԶԱՐՅԱՆԻ հետ:

 

Աշակերտները պետք է սովորեն հակաբեղմնավորիչների տեսակները, դրանց օգտագործման առանձնահատկությունները

Պարոն Նազարյան, ի՞նչ է կատարվում կրթության ոլորտում այսօր: Հայտնի է, որ քննարկվում են կրթական չափորոշիչները, որի մասին իրենց մտահոգությունն են բարձրաձայնում մասնագետները, իսկ իշխանավորները, կարծես թե, այնքան էլ լուրջ չեն ընդունում:

Ցանկանում եմ կարճ անդրադառնալ երկու առարկայի առարկայական չափորոշիչներին` հայոց պատմությանը եւ կենսաբանությանը: Քանի որ մասնագիտությամբ կենսաբան եմ, պետք է նշեմ, որ գործող իշխանությունները, տուրք տալով իրենց ֆինանսավորող մի շարք կազմակերպությունների ինչպես սեռական փոքրամասնությունների հարցը առաջ տանելով, այնպես էլ կենսաբանության դասընթացը վերածել են՝ ես նախընտրում են ասել «անվտանգ սեքս» մի վիճակի: Խնդիրը հետեւյալն է, որ Լանզարոտեի եւ Ստամբուլյան կոնվենցիայով որոշ դրույթներ սպրդել են այնտեղ, եւ գուցե անզեն աչքով այն նկատելի չլինի, սակայն, օրինակ, 8-րդ դասարանի կենսաբանության գրքում գրված է, որ վերարտադրողական առարկայի շրջանակներում հիմա հստակ պահանջ է ներկայացված, որ աշակերտները պետք է սովորեն հակաբեղմնավորիչների տեսակները, դրանց օգտագործման առանձնահատկությունները: Ավելի վատ եւ ծանր վիճակ է 12-րդ դասարանցիների համար, արդեն ավագ դպրոցում, որտեղ չափորոշիչներում հատուկ տեղ է տրված բազմացում թեմային, որտեղ ավելի բաց ձեւով ներկայացվում է ինչ տիպի հակաբեղմնավորիչներ կան, ինչպես պետք է ընդհատել հղիությունը եւ նմանատիպ այլ նյութեր:

 

Երրորդ նախագահի մոտ է այն կողպեքի բանալիները, որով փակվել է այս իշխանությունը

Անդրադառնանք ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի տեսաուղերձին, որը մեծ աժիոտաժ առաջացրեց իշխանականների շրջանում: Ինչո՞ւ, ըստ Ձեզ, նախագահի տեսաուղերձը այդչափ «մտահոգեց» վերջիններիս` անսպասելի էր նրանց համար, թե՞ խնդիրը լրիվ այլ տեղում է: Չմոռանանք, որ Անդրանիկ Քոչարյանը եւս կրկին թիրախավորեց երրորդ նախագահին:

Գործող իշխանությունների համար նախագահի խոսքն ունի նույն ազդեցությունը` ինչ դեւերի համար Նարեկը: Բնական է, որ 3-րդ նախագահի յուրաքանչյուր խոսքը պետք է հիսթերիայի մեջ գցի գործող իշխանություններին, որովհետեւ նրա մոտ է այն կողպեքի բանալիները, որով փակվել է այս իշխանությունը, եւ իրենք հասկանում են, որ ցանկացած խոսքի դեպքում, կարող է այդ կողպեքը բացվել եւ գործող իշխանությունը կարող է քանդվել ամենավատ ձեւով: Գործող իշխանությունները պետք է հասկանան, որ Սերժ Սարգսյանի բերանը փակել հնարավոր չէ եւ կամ ում կարելի է վախեցնել, կոմպրոմատներ հավաքել: Եվ պետք է հասկանալ, որ այն մարդիկ, ովքեր պատերազմի դաշտում գտնվելով` հանգիստ թեյ են խմել, հնարավոր չի նրանց ահաբեկել, վախեցնել: Ինչ վերաբերում է պատգամավոր Անդրանիկ Քոչարյանին, ապա ո՞վ է նա առհասարակ: Ես ծնվել եմ 1989 թվականին, այսինքն գրեթե նորանկախ Հայաստանում եւ գիտեմ Վազգեն Սարգսյանին, Սերժ Սարգսյանին, Ռոբերտ Քոչարյանին, Մանվել Գրիգորյանին, բայց նրա մասին չեմ լսել: ՀՀՇ-ական մի չինովնիկ, ով նախկին իշխանության մի մասն է, ով պետք է պատասխան տա իր քաղաքական թիմի կողմից՝ մեզանից խլած մանկության համար: Բայց ինքն այսօր ասում է, որ ապրիլյան պատերազմի ժամանակ մենք դիրքեր ենք կորցրել: Նրան հարկավոր է մի հարց տալ, որ եթե ապրիլյանի ժամանակ մեր բանակը 3000 հեկտար ավել գրավեր, եւ Հայաստանը հայտնվեր միջազգային պատժամիջոցների տակ, դա իրենց համար ավելի ընդունելի կլինե՞ր: Ես խորհուրդ կտամ, որ ապրիլյան հանձնաժողովից հետո եւս մի հանձնաժողով բացեն եւ քննեն 1920 թվականի Հայ-թուրքական պատերազմի դեպքերը, որտեղ հայկական բանակն ուներ 100 տոկոսանոց մատակարարող, բայց կնքվեց խայտառակ Ալեքսանդրապոլի պայմանագիրը, որտեղ Հայաստանը կորցրեց իր տարածքի ուղիղ կեսը եւ անկախությունը: Այս պարագայում Անդրանիկ Քոչարյանի համար կստացվեր, որ դա նորմալ էր մեզ համար:

 

Գործընթացները ցույց տվեցին, որ հնարավոր չի լինելու առանց Սերժ Սարգսյանի

Պարոն Նազարյան, դուք նշեցիք, որ կողպեքը ՀՀ երրորդ նախագահի ձեռքում է, որից անհանգստացած են այս իշխանությունները: Չե՞ք կարծում, որ ժամանակն է, որ այդ կողպեքի բանալիները գործադրվեն:  

Տեսեք, մի բան է ունենալ այդ կողպեքն ու բանալիները, եւ մեկ այլ բան է, որ մեր հասարակությունը ցանկանա, որ այն բացվի: Ինչպես հիշում եք, նախագահը խոստացավ, որ համավարակի թուլացման պայմաններում նա կխոսի ապրիլյան իրադարձություններից: Եվ մի բան էլ նշեմ, որ խնդիրը միայն այս իշխանությունների հեռանալը չէ, այլ դրանից հետո նորմալ կառավարություն ունենալն է, եւ գործընթացները ցույց տվեցին, որ հնարավոր չի լինելու առանց Սերժ Սարգսյանի:

Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում